Մատչելի հղումներ

Ռուսաստանը փորձում է նորընտիր նախագահ Թրամփին


Russian President Vladimir Putin heads a meeting with senior military officials at the Black Sea resort of Sochi, Russia, Nov. 16, 2016.

Russian President Vladimir Putin heads a meeting with senior military officials at the Black Sea resort of Sochi, Russia, Nov. 16, 2016.

Անցած տարի Ռուսաստանը լայնածավալ ռազմավարժություններ էր անցկացրել ամբողջ երկրով մեկ և իր սահմանին տեղակայել նորանոր զինատեսակներ: Միջուկային հարվածների համար հարմարեցված հրթիռներ՝ Կալինինգրադ տեղափոխելու Ռուսաստանի ծրագիրը նոր չէ, ուստի դրա մասին այժմ հայտարարությունն ունի հստակ նպատակներ:

«Կրեմլը փորձի է ենթարկում նոր նախագահին, և սա լավագույն ժամանակն է դա անելու՝ հաշվի առնելով ամերիկյան ներքին կացությունը: Նույն բանը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ նախագահ էր ընտրվել Օբաման»,- ասել է Պյոտր Ելցովը

Այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ն լայնածավալ ռազմավարժանքներ անցկացրեց Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում՝ իր աջակցությունը ցույց տալու համար, սակայն այդ երկրներն այժմ մտահոգված են, որ նորընտիր նախագահ Թրամփը կարող է փոխել դիրքորոշումը:

«Կարծում եմ ՆԱՏՕ-ն հզոր է, սակայն կարիք ունի արդիականացման, և այն երկրները, որոնց մենք պաշտպանում ենք, պետք է վճարեն»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Ամերիկյան սենատոր Բեն Քարդինն ասել է, որ ԱՄՆ օրենսդիրները գործելու են ի շահ Միացյալ Նահանգների և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցների:

«Մենք ունենք առաջնորդելու պարտավորություն, և հուսամ Կոնգրեսին նախագահ Թրամփը քվեարկության համար կառաջարկի այնպիսի մի ուղղություն, որը կպահպանի Ամերիկայի համաշխարհային առաջնորդի դերը և կպաշտպանի այն արժեքները, որոնք այդքան կարևոր են ԱՄՆ-ի համար»:

Ռուսական Կալինիգրադին սահմանակից Լիտվան չափազանց մտահոգված է: Վիլնյուսն ուժեղացնում է երկրի ռազմական պատրաստությունը և իր քաղաքացիներին է տրամադրել 75 էջանոց ուղեցույց, թե ինչպես վարվել Ռուսաստանի հարձակման դեպքում: Սակայն Ելցովը կարծում է, որ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա այդքան էլ հավանական չէ:

«Պուտինի համար այս պահին չկա որևէ իմաստ հարձակվելու Մերձբալթյան որևէ երկրի վրա կամ գրավելու այդ տարածաշրջանի որևէ երկրի մի մաս»:

Սակայն Ելցովը ասում է, որ Մոսկվան կարող է մեծացնել իր ներգրավվածությունն Արևելյան Ուկրայինայում: Նա չի ակնկալում Թրամփի վարչակազմի օրոք հաշտեցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, քանի որ երկու կողմից էլ առկա են հզոր լոբբիստական խմբեր, որոնք շահագրգռված են ստատուս-քվոյի պահպանման հարցում:

XS
SM
MD
LG