Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմը հստակեցնում է իր դիրքորոշումն անօրինական ներգաղթյալների արտաքսման մասին


Thousands of demonstrators protest the anticipated immigration policies of president-elect Donald Trump during a march, Nov. 13, 2016 in New York.

Thousands of demonstrators protest the anticipated immigration policies of president-elect Donald Trump during a march, Nov. 13, 2016 in New York.

Թրամփի կոշտ դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ մտահոգում է մահմեդական ներգաղթյալներին և բողոքի ալիք է բարձրացրել ընդդեմ ռասայական ատելության դրսևորմանը: Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը ասել է, որ արտաքսման կենթարկվեն միայն անօրինական ներգաղթյալները, ովքեր ունեն հանցավոր անցյալ:

Եվրոպայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ժամանակ Թրամփը պահանջեց արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ-ը: Նա նաև կոչ արեց ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել երկրի ներսում:

«Մենք պատրաստվում ենք թիրախավորել ծայրահեղ մահմեդականներին, ովքեր հեռու են իրական կրոնից ու դեմ են խաղաղության: Յուրաքանչյուրը, ով ցանկանում է վնաս պատճառել, կենթարկվի պատասխանատվության: Սա իրենց տեղը չէ: Յուրաքանչյուրը, ով եկել է ԱՄՆ-ը, դառնալու այս հասարակության մի մաս և նպաստելու մեր հասարակությանը, առիթ չունի անհանգստանալու: Իրենք չեն ենթարկվի արտաքսման և չեն թիրախավորվի»,- ասում է Թրամփի իսպանախոսների հարցերով խորհրդական Լուիս Քվինոնսը:

Նա նաև բացառել է անօրինական նեգաղթյալների մասայական արտաքսումը:

«Միակ մարդիկ, ովքեր պետք է մտահոգվեն, դա հանցագործներն են: Այո, նրանք կարտաքսվեն: Նրանք շատ են, ավելի քան 3 միլիոն: Մենք նոյնպես կարտաքսենք այն մարդկանց, ովքեր եկել են տուրիստական վիզայով և մնացել այստեղ անօրինական, քանի որ մենք ցանկանում ենք, որ նրանք գան այստեղ որպես զբոսաշրջիկներ և այցելեն մեր տեսարժան վայրերը, սակայն չենք կարող թույլ տալ, որ նրանք խախտեն օրենքը»,- ասել է Քվինոնսը:

Թրամփի վարչակազմը ծրագրում է հետևել, որ հանցագործ տարրերը արտաքսվեն երկրից և այսուհետ երբեք չկարողանան մուտք գործել ԱՄՆ-ը:

«Հունվարի 21-ին մենք կստուգենք մեր տեղեկատվական բազան՝ հանցագործներին հայտնաբերելու համար: Մենք 7500 սահմանային վերահսկողության ծառայության նոր աշխատակիցներ կներգավվենք, ովքեր կաշխատեն նաև Միացյալ Նահանգների ներսում: Այդ մարդկանց պարզելուց հետո մենք կսկսենք փնտրել նրանց, մինչև չհայտնաբերենք, իսկ այնուհետև կարտաքսենք: Եթե նրանք չենթարկվեն մեր օրենքներին, նրանք կձերբակալվեն»,- ասել է Թրամփի խորհրդականը:

Որոշ խոշոր քաղաքների իշխանություններն ասել են, որ նրանց քաղաքները կշարունակեն անօրինական ներգաղթյալներին տրամադրել ապաստարաններ: Քվինոնսը ասում է, որ այն պաշտոնյաները, ովքեր խախտեն օրենքը, կենթարկվեն պատասխանատվության ու դաշնային բյուջեն կդադարի ֆինանսավորել այդ քաղաքների կարևոր ծրագրերը:

XS
SM
MD
LG