Մատչելի հղումներ

Մարիխուանայի վաճառքը կարտոնվի նաեւ ԱՄՆ-ի Արքանզաս նահանգում


Անցյալ երեքշաբթի օրն ԱՄՆ-ի Արքանզասը դարձավ երկրի 28-րդ նահանգը, որտեղ օրինականացվում է բժշկական նպատակներով մարիխուանայի կիրառումը։ Սակայն կան վիճահարույց մի շարք հարցեր, որոնք դեռեւս շտկման ենթարկվելու կարիք ունեն։

ԱՄՆ-ի Արքանզաս նահանգում անցկացված ընտրությունների արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է մարիխուանան բժշկական նպատակներով կիրառելու օգտին։ Սակայն նահանգային կառավարությունը պետք է արագ կերպով գտնի դրա վաճառքն արդարացնող եղանակներ, վաճառք, որը միայն մեկ շաբաթ առաջ այստեղ համարվում էր անօրինական։

Ինչպես նահանգի ֆինանսների վարչության ղեկավար Ջեյք Բլիիդն է ասում, ՝՝Դեռեւս կան մի շարք կանոններ ու բազում հարցեր, որոնք պետք է նախ համապատասխանեցնել ընդունված որոշմանը՛՛։

Բժշկական մարիխուանան ներկայումս կիրառվում է բացառապես որպես խրոնիկական ցավերը մեղմելու միջոց այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են գլաուկոման, աղիքային հիվանդություններից մի քանիսը, այն հիվանդությունները, երբ հիվանդը ստանում է քիմիաթերապեւտիկ բուժումներ, իմունաքաղցը։

Սակայն չնայած մարիխուանայի վաճառքն արտոնելու մասին տարբեր նահանգներում ընդունված որոշումներին, երկրի դաշնային կառավարությունը դեռեւս պնդում է, թե անօրինական են դրա վաճառքը, մշակումը եւ կիրառումը։

Արքանզասի նահանգապետ Ասա Հաչինսոնի խոսքերով, ՝՝Օբամայի վարչակազմը երկրի նահանգներին տվել է մարիխուանայի վաճառքը թույլատրելու հարցում արտոնություններ, այնպես որ նահանգները չկանգնեն դաշնային օրենքները խախտելու վտանգի առջեւ։ Սակայն դեռեւս չգիտենք, թե ինչ դիրք կընդունի Թրամփի կառավարությունը։ Բացի այդ, դեռեւս չունենք արդարադատության նախարար ու չգիտենք ինչպիսին է լինելու նոր նախարարի մոտեցումն այս հարցում՛՛։

Թեքսասի նման որոշ նահանգներ, որտեղ մարիխուանայի կիրառումը դեռեւս անօրինական է, կիրառման կողմնակիցները կոչ են անում նահանգային իշխանություններին մեկ անգամ եւս քննարկել այն օրինականացնելու առաջարկը։ Դրա գլխավոր կողմնակիցներն են պատերազմի վետերանները, որոնք ասում են, թե մարիխուանան կարող է մեղմել հետտրավմատիկ ստրեսի ախտանիշները։

Մյուս կողմից հստակ է, որ այն նահանգներում, որտեղ վաճառքն արդեն օրինական է հայտարարված, այն ապահովում է մեծ եկամուտ, մի բան ինչից չէին ցանկանա հրաժարվել մյուս նահանգները։

XS
SM
MD
LG