Մատչելի հղումներ

Օբաման սկսեց նախագահի պաշտոնում արտասահմանյան վերջին շրջագայությունների շարքը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մինչեւ հունվարի 2Օ-ին պաշտոնաթող լինելը, շրջելու է աշխարհի տարբեր երկրներում իր հրաժեշտի ուղերձը հաղորդելու նրանց։ Սակայն հրաժեշտից ավելի կարեւոր է նա համարում հունվարի 2Օ-ին իրեն փոխարինելու եկող Դոնալդ Թրամփի միասին խոսելը, վստահեցնելու աշխարհի ղեկավարներին, որ Թրամփը շարունակելու է պահպանել ԱՄՆ-ի կապերը իր բարեկամ ու դաշնակից երկրների հետ։

Շրջագայությունը Օբաման սկսեց Հունաստանից, ժողովրդավարության բնօրրան Աթենքում խոսելու համար ժողովրդավարության կարեւորության մասին, որտեղ որոշ հատվածներում անցկացվում էին բողոքի ցույցեր ընդդեմ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության։ Ճամփորդություն, որի գլխավոր օրակարգը նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունից հետո արտասահմանյան երկրներում առաջ եկած անհանգստությունը մեղմելն է։

Բրէքզիթից ու ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքից հետո Օբաման Հունաստանում նախազգուշացրել է իր խոսքերով ասած ՝՝ազգայնամոլության վերելքի՛՛ մասին։ ՝՝Այս ամենից հետո մենք պիտի պայքարենք ընդդեմ մեր շուրջը կուտակվող պոպուլիզմի՛՛, ասել է նա։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ը լավ ծանոթ է ռասայական, կրոնական ու էթնիկ բաժանումների վտանգներին, եւ որ ինքը շատ է զարմացել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի ընտրության փաստով։ Սակայն նաեւ ավելացրել է, թե հասկանում է Սպիտակ տանը փոփոխություն տեսնելու ժողովրդի ցանկությունը։

Հունաստանի նախագահ Ալեքսիս Ցիպրասի հետ Օբամայի հանդիպումն ընթացավ Թրամփի մասին քննարկումները շրջանցելու ուղով, սակայն հանդիպումից հետո լրագրողների հարցերը դա անել չցանկացան։ Իսկ Օբաման էլ կատարեց բառերի զգույշ ընտրություն՝ ենթարկվելով ամերիկյան երկու ավանդույթներին, որոնք պիտի իրար հետ միասին շրջեն նրա հետ այս ճամփորդության ամբողջ ընթացքում։ Այդ ավանդույթներից առաջինն այն է, որ հեռացող նախագահը սովորաբար հանդես է գալիս իրեն հաջորդող նախագահի մասին հաճելի արտահայտություններով, եւ երկրորդ՝ արտասահմանյան ուղեւորության ժամանակ որեւէ նախագահ երբեք չի քննադատում հայրենիքում իր ընդդիմադիրներին, մրցակիցներին կամ քաղաքական հակառակորդներին։

XS
SM
MD
LG