Մատչելի հղումներ

Կիրակի օրը լրանում է Ֆրանսիայում իրականացված ահաբեկչական ամենամահացու հարձակման տարելիցը: Անցած տարվա նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված հարձակումները 130 մարդու կյանք խլեցին։ Մեծաթիվ այլոք ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ

Բաթաքլանը վերակենդանանում է: Համերգային համալիրը կրկին բացում է իր դռները երաժիշտ Սթինգի և Սենեգալից ժամանած երգիչ Յուսու ՆըԴուրի կատարումներով:

Այս հատվածում վերականգնողական մեծ աշխատանքներ են իրականացվել, որը օգնում է շրջել անցած տարի 90 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման մասին պատմության էջը:

Տեղի բնակիչներից Սալիմ Ջագլուլը ասում է,- «Ես անչափ վրդովված եմ հարձակումների պատճառով, քանի որ շատ էի սիրում Բաթաքլանի մթնոլորտը»:

Շատ այլ տեսանկյուններից Փարիզը սովորական կյանքի ռիթմի մեջ է մտել: Հակաահաբեկչական գրաֆիթիներն ու ցույցերը անցյալում են մնացել:

Ահաբեկչական հարձակումներից տուժած մյուս վայրերը նույնպես վերականգնվել են: Սակայն հոգեբան Դոմինիք Զեփիլաքի կարծիքով, սպիները դեռ չեն ապաքինվել և դրանց գումարվել է հուլիսին Նիսում երեխաների կյանք խլած՝ բեռնատար մեքենայով կատարված հարձակումը:

Նա ասում է,- «Ահաբեկչությունը սարսափելի է նաև նրանով, որ այն դիպչում է մարդկանց ինքնավստահությանը: Նախկինում, երբ արև էինք տեսնում, սրճարան էինք վազում։ Այժմ մարդիկ զգուշորեն են վերաբերվում ամեն ինչի»:

Փարիզեցի Սթեֆըն Դոնթիեն ահաբեկչական հարձակումների ենթարկված երկու կետերի դիմացի հատվածում սրճարան ունի:

Նա ասում է,- «Փարիզի հարձակումներից հետո մարդիկ ինչ որ չափով վերսկսեցին իրենց կյանքի սովորական հունը, սակայն Նիսի հարձակումը կրկին թարմացրեց վերքերը»:

Կիրակի օրը Դանթիեն կմիանա մյուս փարիզեցիներին զոհվածների հիշատակին նվիրված թղթե լապտերներ վառելու արարողությանը: Նրա խոսքերով, դեռ երկար ժամանակ կպահանջվի, նախքան տեղի բնակիչները կկարողանան ամոքել վերքերը:

XS
SM
MD
LG