Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների ավարտը հազարավոր քաղաքացիների զայրույթի պատճառ է դարձել նրանց ստիպելով դուրս գալ փողոց բողոքի ցույցերի:

ԱՄՆ-ի ոչ բոլոր քաղաքացիներն են տոնում նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի հաղթանակը: Չորեշքաբթի օրը հազարավոր մարդիկ դուրս էին եկել ցույցերի Թրամփին «ռասիստ և կնատյաց» անվանելով:

Մարդկանց ամբոխը նախ սկսել է գոյանալ Նյու Յորքի Թրամփ Թաուերի մոտ, որտեղ այժմ բնակվում է Թրամփը։ Ցուցարարների մեկ այլ խումբ այնուհետև հավաքվել է Սպիտակ տան դիմաց, բողոքի կոչերով։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը իր հաղթանակի ելույթում Թրամփը խոստացել է նախագահ լինել բոլոր ամերիկացիների համար ասելով, որ արդեն համախմբվելու ժամանակն է:

Ինչին էլ չորեքշաբթի օրը հաջորդել էր Քլինթոնի պարտության ելույթը, որի ժամանակ նա նշել էր, որ թեև պարտությունը դեռ երկար ժամանակ ցավալի կլինի, այնուամենայնիվ կոչ էր արել Թրամփին հնարավորություն տալ իրեն արդարացնել:

Նախագահ Օբաման նույնպես քաղաքացիներին կոչ էր արել տարաձայնությունները մի կողմ դնել և հիշել, որ բոլորն էլ ամերիկացիներ են:

Սակայն այս կոչերը ի վիճակի չէին զսպել մարդկանց զայրույթը և ցույցերը արագորեն տարածվեցին ԱՄՆ-ի արևելյան հատվածում: Ցույցեր սկսվեցին Մայամիում, Ֆիլադելֆիայում և Բոստոնում որտեղ քաղաքացիները հանդես էին գալիս Ընտրական կոլեգիայի դեմ, համակարգ, որը Թրամփի հաղթանակի միջոց հանդիսացավ:

Ցույցերի ալիքը այնուհետև հասավ երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներ՝ Չիկագո, Մինեսոտա, Օմահա, Նեբրասկա, Քանզաս սիթի և Միսսուրի:

Մինչ ցույցերը ավելի են թեժանում և մարդկանց զայրույթն ավելանում է, այս պահի դրությամբ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը այս կապակցությամբ դեռևս ոչ մի հայտարարություն չի արել:

XS
SM
MD
LG