Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպեծ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Հանդիպման ավարտին Օբաման ասաց.

«Հաջորդ երկու ամիսներին իմ գլխավոր առաջնահերթությունն է դյուրին դարձնել իշխանության փոխանցումը, որպեսզի հաջորդ նախագահը հաջողությունների հասնի: Ինձ շատ ոգեւորեց հաջորդ նախագահ Թրամփի հետաքրքրությունը եւ իմ թիմի հետ աշխատելու պատրաստակամությունը մեր երկրին վերաբերվող բազմաթիվ հարցերի շուրջ: Հավատացած եմ, որ բոլորիս համար կարեւոր է, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական նախասիրություններից, այժմ միավորվել եւ միասին աշխատել խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, Միշելը հնարավորություն է ունեցել հանդիպելու նոր Առաջին տիկնոջը, եւ մենք հրաշալի զրույց ունեցանք նաեւ նրա հետ: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ նրանք իրենց լավ կզգան: Առաջին հերթին ցանկանում եմ տեղյակ պահել ձեզ, պարոն հաջորդ նախագահ, որ մեր կողմից մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը, ձեր հաջողության համար, որովհետեւձեր հաջողությունը մեր երկրի հաջողությունն է լինելու»:

Իր կողմից Դոնալդ Թրամփը նշեց.

«Այս հանդիպումը նախատեսված էր որպես 10-15 րոպեանոց հանդիպում, քանի որ մենք նախատեսում էինք ընդամենը ծանոթանալ: Մենք երբեք միմյանց չենք հանդիպել, եւ ես շատ մեծ հարգանքով եմ լցված: Հանդիպումը շարունակվեց մեկ եւ կես ժամ եւ եթե հնարավորություն լիներ ես կցանկանայի, որ այն էլ ավելի երկար լիներ: Մեզ հաջողվեց բազմաթիվ իրավիճակներ քննարկել: Ես ակնկալում եմ ապագայում եւս համագործակցել նախագահի հետ, այդ թվում խորհրդատվություն ստանալու առումով: Նա ներկայացրել է որոշ դժվարություններ, որոշ դրական կողմեր, որոշ հրաշալի ձեռքբերումներ: Պարոն նախագահ, ձեզ հետ հանդիպելը մեծ պատիվ էր եւ ես հույս ունեմ ապագա բազմաթիվ հանդիպումների»։

XS
SM
MD
LG