Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփին հաջողվել էր զարմացնել դաշնակիցներին եւ փորձագետներին՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ պետություններին Ռուսաստանից միայն այն դեպքում, եթե այդ երկրները կատարեն իրենց «արդար ներդրումը»: Վերլուծաբան Քրիսթին Չենգի կարծիքով, նման մոտեցումը վտանգավոր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար.

«Նա կասկածի տակ է դնում դաշինքի գլխավոր հիմքը եւ նույնիսկ նման հարցը վիճարկելու գաղափարը իմ կարծիքով սարսափեցնում է շատերին, հատկապես՝ եվրոպական երկրներում»:

Վերլուծաբանների խոսքով սակայն, վիճահարույց է ոչ միայն ընտրություններում հաղթած թեկնածուի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ: Թրամփի՝ աղմուկ բարձրացրած հայտարարությունները կանանց հասցեին կարող են անհարմար պահեր ստեղծեն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի հետ հանդիպումների ընթացքում, նշում է Քրիսթին Չենգը: Վերլուծաբան Մերի Էվանսի կարծիքով՝ կին ղեկավարները կարող են խուսափել Թրամփի հետ հանդիպումից.

«Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կարող է լինել նրանց համար հանդիպում մեկի հետ, ով պատկանում է բոլորովին այլ աշխարհի»:

Միանշանակ է սակայն մեկ բան. Թրամփը, Մեյը եւ Մերքելն ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն՝ երբ հարցը վերաբերում է աշխատանքին, նրանք սառնասիրտ են:

«Կարծում եմ տիկին Մերքելը, ով խառնվածքով ավելի եվրոպացի է ի համեմատ Թերեզա Մեյի, Թրամփին վերաբերվելու է որպես զուտ ամերիկյան ֆենոմենի, այնպես ինչպես ամերիկյան ծագում ունեցող շատ երեւույթների որոնք եւվրոպացիների համար հետաքրքիր, սակայն անսովոր են»:

Իսկ թե ինչ կարող են ՆԱՏՕ-ում ակնկալել արտակարգ հաջորդ նախագահից պարզ կդառնա հաջորդ մի քանի ամիսների ընթացքում:

XS
SM
MD
LG