Մատչելի հղումներ

Թուրքիայի քրդամետ գլխավոր կուսակցությունը դուրս է գալիս խորհրդարանից


Թուրքիայի քրդամետ գլխավոր կուսակցությունը դուրս է գալիս խորհրդարանից
please wait

No media source currently available

0:00 0:02:26 0:00

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ այս կուսակցությունը ներկայացնող 9 օրենսդիրների, այդ թվում կուսակցության երկու առաջնորդներին մի քանի օր առաջ այստեղ ձերբակալելու փաստի դեմ բողոքելով, դուրս է գալիս խորհրդարանից։

Ստամբուլում եւ Անկարայում ուրբաթ օրն էին ձերբակալել այս կուսակցության առաջնորդներ Սելահաթին Դեմիրթաշին եւ Ֆիգել Յուքսեքդաղին՝ նրանց մեղադրելով ահաբեկչության հետ առնչություն ունենալու մեջ։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը մեղադրում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ։ Հիշեցնենք, որ վերջինս երեք տասնամյակ պայքար է ծավալել Թուրքիայում քրդական ինքնավարություն հաստատելու նպատակով։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որն իր 59 պատգամավորներով երրորդ ամենամեծ խմբակցությունն է խորհրդարանում, հերքում է մեղադրանքները։
Ինչպես կուսակցության խոսնակ Այհամ Բիլգեմն է ասել.

՝՝Այսօր, երբ Թուրքիան ֆաշիստական մթնոլորտում մտել է քաղաքացիական պատերազմի մեջ, մենք չունենք բանակցություններ անցկացնելու իրավունք։ Օրենքը խախտողն ինքը՝ կառավարությունն է։ Մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցելու խորհրդարանի ու հանձնաժողովների նիստերին՛՛։

Արեւմուտքում մտահոգության մեծ ալիք է բարձրացել ՝ Թուրքիայում ուրբաթ օրն իրականացված ձերբակալությունների կապակցությամբ, ՆԱՏՕ-ի անդամ պետություն, որն ունի նաեւ Եվրոպական Միություն մուտք գործելու նպատակ։

Նախագահ Էրդողանն իր հերթին Եվրոպային մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու ու զինելու մեջ։ ՝՝Վաղը, եթե իմ երկրում հայտնաբերվի Եվրոպայում որոնման մեջ գտնվող ինչ որ ահաբեկիչ, եւ եթե ինձ հղվի նրան արտահանձնելու դիմում, ի՞նչ է լինելու մեր պատասխանը՛՛, հրապարակային հարց է տվել Էրդողանը։

Նա ասել է, թե Թուրքիան էլ իր հերթին իր մտահոգությունն է արտահայտում Եվրոպայի վերաբերմունքի կապակցությամբ։
Թուրքիայում հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո աշխատանքից ազատվել է ավելի քան 11Օ հազար պաշտոնյա, որոնց մեջ մեծ թիվ են կազմում զինվորականները, դատավորները, ուսուցիչներն ու լրագրողները։ Ձերբակալվել է մոտ 35 հազար մարդ, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ում բնակվող կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ։


Էրդողանի քննադատների խոսքերով, ճնշամիջոցների նպատակն այստեղ որեւէ այլախոհություն լռեցնելն է։

Ի դեպ, խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների բացակայությունը Էրդողանին կտա նախագահական համակարգի մասին իր ցանկություններն իրականություն դարձնելու հնարավորություն, ինչին միշտ ու կտրուկ դեմ է եղել այս կուսակցությունը։

XS
SM
MD
LG