Մատչելի հղումներ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ներկայացրել է Ուկրաինայի Օդեսայի մարզային վարչակազմի ղեկավարի պաշտոնից իր հրաժարականը։ Երկուշաբթի օրը հրաժարականի մասին հայտարարությամբ հանդես գալով՝ նա դատապարտել է Ուկրաինայի բարձր պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիան, ինչը նրա խոսքերով, արգելք է դարձել բարեփոխումներ անցկացնելու իր ջանքերում։

Սահակաշվիլին, որը հայտնի է 2ՕՕ4-ից 2Օ13 թվականներին Վրաստանի նախագահի պաշտոնում կաշառակերության դեմ մղած պայքարով, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողմից Օդեսայի կառավարչի պաշտոնում էր նշանակվել 2Օ15 թվականին։

Նշանակման օրվանից նա պարբերաբար է հանդես եկել իրական բարեփոխումներ անցկացնելու հարցում Ուկրաինայի ղեկավարության կողմից ցուցաբերվող դանդաղկոտության ու դժկամության մասին հայտարարություններով։

Երդվելով շարունակել, իր խոսքերով, մինչեւ Ուկրաինայի ամենավերին օղակները տարածված կոռուպցիայի դեմ պայքարը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից ու անցնում պայքարի այլ փուլի։ ՝՝Ես չեմ հրաժարվելու այս պայքարից՛՛, հայտարարել է նա։

Ակնարկելով Պորոշենկոյին՝ նա ասել է թե ՝՝մասնավորապես Օդեսայի մարզում նախագահն անձամբ է աջակցում երկու կլանների։

Ռուսաստանի մոլի հակառակորդ Սահակաշվիլին արտասահմանցի քաղաքական մի քանի այն գործիչներից մեկն էր, որոնք բարձր պաշտոններ էին ստացել Կիեւի արեւմտամետ ղեկավարության կողմից՝ այս երկրից ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումից հետո։

Նրանք այստեղ էին հրարվիրվել կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու նպատակով։ Սակայն նրանցից շատերն արդեն հրաժարվել են այդ պաշտոններից, կամ՝ ազատվել աշխատանքից։

Փետրվար ամսին էր հրաժարական ներկայացրել Էէկոնոմիկայի նախարար Այվարաս Աբրամավիչուսը՝ հայտարարելով, թե տարբեր խմբերի շահերն արգելակում են իր նախարարրության աշխատանքները։

Ավելի ուշ կառավարությունից դուրս մղվեցին ԱՄՆ-ում ծնված ֆինանսների նախարար Նատալիա Յարեշկոն ու Արեւմուտքի աջակցությունը վայելող վարչապետ Արսենի Յացենյուկը։

XS
SM
MD
LG