Մատչելի հղումներ

Ամերիկյան գալիք ընտրություններում կարող է գրանցվել վաղաժամ ընտրողների ռեկորդային թիվ


Gucci-nin son kolleksiyası
Gucci-nin son kolleksiyası

Երկու շաբաթ է մնացել մինչև ԱՄՆ-ում պաշտոնական ընտրությունների օրը, սակայն ամերիկյան մի քանի նահանգներում արդեն ընթանում են վաղաժամ նախագահական ընտրություններ:

Երկուշաբթի օրը ընտրատեղամասեր են բացվել Թեքսաս և Ֆլորիդա նահանգներում: Երկու նահանգներում էլ լարված պայքար է ընթանում դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինտոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև:

Վաղաժամ ընտրություններ են սկսվել նաև Ալյասկա, Արքանզաս և Մասաչուսեթս նահանգներում:

ԱՄՆ-ի 21 նահանգներ և մայրաքաղաք Վաշինգտինը թույլ են տալիս վաղաժամ ընտրություններ Շատ այլ նահանգներ էլ թույլ են տալիս բացակայող քաղաքացիներին քվեարկել փոստի միջոցով առանց բացատրություններ տրամադրելու, թե ինչու քաղաքացին չի ներկայանում ընտրատեղամաս:

Pew Research կենտրոնի տրամադրած տեղեկության համաձայն՝ այս ընտրություններին վաղաժամ քվեարկությունից կարող է օգտվեն ավելի քան 50 միլիոն քաղաքացի, ինչը երբեւէ գրանցված ռեկորդային ցուցանիշ է:

XS
SM
MD
LG