Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նոր նախագահի ամենամեծ խնդիրը տրված խոստումների իրագործումը պիտի լինի


ԱՄՆ-ի նոր նախագահի ամենամեծ խնդիրը տրված խոստումների իրագործումը պիտի լինի
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Այն ամերիկացիները, որոնք արդեն հոգնել են երկրի նախագահական ընտրարշավի երբեմն տգեղ ընթացքից, թեթեւացած շունչ կարող են քաշել նոյեմբերյան ընտրություններից հետո։ Սակայն բոլոր ամերիկացիներն են ամենամեծ խնդիրը համարում երկրի տնտեսական իրավիճակը, եւ բոլորն են սպասում, թե նոր նախագահն ինչ փոփոխություններ կիրականացնի այն բարելավելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուների հեռուստաբանավեճերն ավարտվեցին։ Հիմա հերթը Ամերիկայի ժողովրդինն է՝ ընտրելու նրանցից մեկին։ Սակայն երկու թեկնածուների միջեւ առկա լուրջ տարաձայնությունները ու նրանց բարձրագոչ հայտարարությունները ստիպելու են նոր նախագահին իր տեսակետների բացատրությունը տալ գործնականում։

Ինչպես Հիլարի Քլինթընի նախկին խորհրդական Ուիլյամ Գալստոնն է ասում.

՝՝Ամերիկացիները նոր նախագահից սպասելու են անել այն, ինչի մասին խոսել է նա որպես թեկնածու՛՛։

Նրա խոսքերով, եթե Դոնալդ Թրամփն ընտրվի նախագահ, ստիպված է լինելու ներկայացնել դրամական այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։

՝՝Թրամփն ասել է, թե դրա համար անհրաժեշտ է լինելու 12 միլիարդ դոլար, սակայն անկախ փորձագետների հաշվարկով, դրա համար կպահանջվի մինչեւ 4Օ միլիարդ։ Թրամփն ասել է, թե ծախսի մի մասը կփակի Մեքսիկան, սակայն վերլուծաբաններից շատերն են համոզված, որ դա գրեթե անհավանական է՛՛։
Նույն կերպ Հիլարի Քլինթընը, որպես նախագահ, պիտի տա իր խոստումների գործնական պատասխանը, որը խոսել է երեխաների ընտանեկան քաղաքականության մասին, խոսել է ներգաղթի հարցով համապարփակ բարեփոխումներ անցկացնելու մասին։

՝՝Այս հարցերում էլ ամերիկացիները նրանից են ակնկալելու գործնական պատասխաններ՛՛։

Սակայն հարցն այստեղ եւս փողի մասին է։ Ինչպե՞ս պիտի ի կատար ածվեն այս նախագծերը։

ԱՄՆ-ի Դաշնային բյուջեի հարցերով հասարակական կազմակերպության նախագահ Մայա Մաքգինեսը հիշեցնում է, որ Դոնալդ Թրամփը խոստացել է փոփոխության չենթարկել պետական աջակցության ծրագրերը, ինչպես օրինակ Մեդիքերն ու սոցիալական ապահովության ծրագիրը։

՝՝Հիլարի Քլինթընն էլ խոստացել է չբարձրացնել տարեկան մինչեւ 25Օ հազար դոլարի եկամուտ ունեցող ընտանիքների հարկերը։ Դա լավ է, սակայն անհնար է միայն հարուստների հարկերի հաշվին ծախսել այնքան, որքան նա է ցանկանում ու խոստանում՛՛։

Մաքգինեսն ասում է, թե հաջորդ նախագահը պիտի կանգնի դանդաղ աճող տնտեսությունը ոտքի կանգնեցնելու ու աշխատանքի շուկան բարելավելու պարտականության առջեւ։ Սակայն, ասում է նա, մեծաթիվ ամերիկացիներ են համոզված, որ խոսքից գործին անցնելն այս հարցում ծայրաստիճան դժվար է լինելու նոր նախագահի համար, երբ երկրի արտաքին պարտքը մինչեւ տարեվերջ հասնելու է 2Օ տրիլիոն դոլարի։

՝՝Իսկ թեկնածուներից ոչ մեկն էլ չունի այդ խնդիրը լուծելու հստակ ծրագիր։ Այնպես որ, եթե սա լիներ քննություն, երկուսն էլ պիտի կտրվեին այդ քննությունից՛՛։


Սակայն ԱՄՆ-ի հաջորդ նախագահի համար երկու ամենամեծ խնդիրները լինելու են իրենց նկատմամբ քաղաքացիների անվստահությունը եւ Կոնգրեսում հնարավոր ծանր ու գրեթե անլուծելի փակուղիները։

XS
SM
MD
LG