Մատչելի հղումներ

Մոսուլի բնակիչներն անհամբերությամբ են սպասում ՝՝Դաեշ՛՛-ի տապալմանը


Մոսուլի բնակիչներն անհամբերությամբ են սպասում ՝՝Դաեշ՛՛-ի տապալմանը
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի խոսքերով, Մոսուլը ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումից ազատագրելու գործողություններն ընթանում են սպասվածից ավելի արագ։ Սակայն մոտակայքում գտնվող փախստականների ճամբարներից տեղեկացնում են, որ այստեղ անհնար կլինի ընդունել մեկ միլիոն մարդ, ինչը կանխատեսվում է քաղաքի ներսում ռազմական գործողությունները սկսելու դեպքում։

Չնայած այն հանգամանքին, որ Մոսուլում ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորման ուժերի դեմ ռազմական գործողությունների արդյունքում կարող են մեծաթիվ քաղաքացիներ զոհվել, տեղահանված բնակիչներից շատերն են ասում, թե անհամբերությամբ են սպասում այդ գործողություններին։

՝՝Նույնիսկ ներկայումս Մոսուլում գտնվողներն են ասում, թե ուզում են, որ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը տապալվի, ինչ գնով էլ որ լինի՛՛, ասում են նրանք։
՝՝Դաեշ՛՛-ի զինյալները քաղաքի 3Օ հազար բնակիչներին մի քանի անգամ են բռնի տեղահանել։ Իսկ տեղահանվածների ճամբարներում օգնություն տրամադրող կազմակերպությունների աշխատակիցներն ասում են, թե ճամբարներն արդեն լիքն են։

Ինչպես Բարզանիի անվան հիմնադրամի անդամներից Ռզգար Աբեդն է ասում,

՝՝Քանի դեռ գործողությունները շարունակվում են, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել։ Ձմեռը հեռու չէ, ինչը մեծ խնդիր է հարուցելու։ Իսկ կացարան մենք ոչ բոլորին կարող ենք տրամադրել՛՛։


Վերջերս տեղահանվածներն էլ ասում են, թե չունեն բավարար սնունդ, մաքուր ջուր, անկողին ու վրան։ Սակայն ամենասարսափելին ականապատ դաշտերն են եղել։ Այս դաշտերի միջով են նրանք անցել մինչեւ այս ճամբարները, որոնք ՝՝Դաեշ՛՛-ի գազանություններից, ռմբակոծումներից ու ականապատ դաշտերից հետո պարզապես դրախտ են թվում։

XS
SM
MD
LG