Մատչելի հղումներ

Ըստ որոշ հարցումների, Թրամփն առաջ է անցել Քլինթընից


ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուների միջեւ պայքարն ավելի է սրվում, քանի որ խաղի հաշիվը կարծես հավասարվում է։ Եթե մինչեւ վերջերս Հիլարի Քլինթընն ուներ մոտ 1Օ տոկոսի առավելություն, ապա վերջին հարցումների համաձայն, հաշիվը հավասարվել է։ Դոնալդ Թրամփը նույնիսկ առաջ է անցել երկու միավորով։

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Վիրջինիա նահանգում անցկացրած հանդիպումների ժամանակ քննարկել է երկրի արտաքին քաղաքականությունը՝ զերծ չմնալով սակայն հասարակական վերջին հարցումների արդյունքներն ազդարարելուց։

՝՝CNN՛՛-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել կարեւոր ցուցանիշ։ Այդ թվերն այսօր ապացուցում են, որ Թրամփը հաղթում է։ Ես դա հասկանում եմ, նաեւ այն փաստը հաշվի առնելով, որ այսօր ինձ զանգահարում են նախկինում չզանգող անձինք։ Կյանքն է այդիպիսին, այդպես չէ՞՛՛։

Այլ հարցումների համաձայն, որոշ նահանգներում առջեւում է դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթընը։ Դրանք այն նահանգներն են, որտեղ է մնացյալ երկու ամիսներին անցնելու Թրամփ-Քլինթըն այսպես ասած վճռական ճակատամարտը։

Քլինթընը Ֆլորիդայում իր ելույթի ժամանակ նորից հիշեցրեց մահմեդական մի ընտանիքի հետ Թրամփի վիճաբանությունը։ Քլինթընի խոսքերով, Թրամփը ստորացնում է մահմեդականներին ու հարձակում գործում Իրաքում զոհված ԱՄՆ-ի մահմեդական զինվորականի ընտանիքի դեմ։

՝՝Դա չէ մեր պատկերը։ Մենք արժեքներ ունենք, բարեկամներս, եւ մենք կանգնելու ենք ի պաշտպանություն մեր արժեքների՛՛, հայտարարել է Քլինթընը։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, մրցապայքարը թեժանում է մասնակիորեն Քլինթընի թուլության ու սխալների պատճառով։

Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի մասնագետներից Ստիվըն Ուեյնի խոսքերով. ՝՝Մեծ թվով մարդիկ կան, ովքեր չեն կարծում, որ Քլինթընն ազնիվ ու վստահելի է։ Այս հակաքաղաքական դարում նա շատ քաղաքականացված է թվում՛՛։

՝՝Գելոփ՛՛-ի մասնագետներից Ֆրենք Նյուփորթի խոսքերով, Հիլարի Քլինթընի նախընտրական շտաբը խորհելու շատ բան ունի այսօր։

՝՝Խոսքն այն մասին է, թե ինչ պիտի արվի նրա իմիջը փոխելու համար։ Դա իհարկե դժվար խնդիր է։ Քլինթընի իմիջն արդեն թրծված է ու կարծր՛՛։

Վերլուծաբան Ջերըմի Մեյերն էլ ասում է, թե ՝՝Հնարավոր է, որ Թրամփը հաղթի այս պայքարում։ Սակայն դա անելու համար նա պիտի հաղթահարի անցյալում թույլ տրված սխալները։ Իսկ մինչ այժմ որեւէ մեկն իր սխալները չի ուղղել այնքան արագ ու այնքան կարճ ժամանակահատվածում, որը տրված է Թրամփին այսօր՛՛։

Թրամփն ու Քլինթընն իրենց սխալները պիտի փորձեն ուղղել ու մեկը մյուսին թուլացնել հաջորդ ամենամեծ իրադարձության ժամանակ՝ սեպտեմբերի 26-ին՝ նախագահական առաջին բանավեճի համար հատկացված ժամին։

XS
SM
MD
LG