Մատչելի հղումներ

Քերրին ու Լավրովը սկսեցին բանակցություններ Ժնեւում


Kerry Lavrov
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:58 0:00

Kerry Lavrov

Ժնեւում ուրբաթ օրը բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրին եւ Սերգեյ Լավրովը՝ քննարկելու Սիրիայում մարտերը դադարեցնելու մասին հարցեր։

Պետքարտուղար Քերրին Սաուդյան Արաբիայում Մուհամմեդ բին Սալմեն իշխանի հետ նախորդ օրը քննարկել էր Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունները։ Բանակցություններին մասնակցել են Բահրեյնը եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները ներկայացնող դիվանագետներ։ Լավրովի հետ հանդիպումից առաջ անցկացված քննարկումները կենտրոնացել են Սիրիայում իրականացվելիք ծրագրի վրա։

Քերրին ու Լավրովը փորձելու են ռազմական բնագավառում համագործակցության եւ տեղեկատվություն փոխանակելու շուրջ գալ համաձայնության։ Նպատակը Սիրիայում «Դաեշ» ծայրահեղ խմբավորմանը պարտության մատնելն է։

Երկու դիվանագետները նախկինում եւս քննարկել են Սիրիայի հակամարտությանը վերաբերող հարցեր, սակայն հասել են միայն փոքր հաջողության։ Իրադրությունը Սիրիայում բարդ է այն առումով, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանն աջակցում են հակադիր կողմերին։

Ըստ Քերրիի նախնական ծրագրի, ինչի մասին հայտարարվեց Մոսկվայում հուլիսին անցկացված բանակցությունների ընթացքում, Վաշինգտոնն ու Մոսկվան պիտի համակարգեն «Դաեշ»-ի դեմ օդային գրոհները եւ Սիրիայի օդային ուժերին արգելեն իրականացնել առանձին օդային գրոհներ։

Քերրիի ու Լավրովի այս հանդիպումը տեղի է ունենում «Դաեշ»ին հարվածներ հասցնելու նպատակով դեպի Սիրիայի տարածք հրասայլեր ուղարկելու Թուրքիայի որոշման պատճառով այստեղ իրադրության սրման պայմաններում։

XS
SM
MD
LG