Շաբաթվա սկզբում Թրամփը Քլինթոնին և Օբամային մեղադրեց «Դաեշ»-ը ստեղծելու մեջ, իսկ վերջում՝ մեղադրվեց Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեջ
Դոնալդ Թրամփն անցած շաբաթ մի քանի անգամ հայտարարել էր՝ թե «Դաեշ» ահաբեկչական խմբավորումը ստեղծողները Հիլարի Քլինթոնն ու Օբաման են, ինչին հաջորդել էր «The New York Times» օրաթերթի հոդվածը, որտեղ ներկայացված են ռուսամետ քաղաքական գործիչների հետ Թրամփի ընտրարշավի կազմակերպչի սերտ կապերի մասին փաստեր: