Մատչելի հղումներ

Թրամփի ու Քլիթնոնի միջեւ վարկանիշի տարբերությունը տատանողական է


Աշխատանքային շաբաթը Սպիտակ տան գլխավոր աթոռի համար պայքարող երկու թեկնածուները սկսեցին բանավոր փոխմեղադրանքներով։ Սակայն Դոնալդ Թրամփի համար գլխավոր ճակատամարտը Խիզր Խանն էր՝ Իրաքում 2ՕՕ4 թվականին մահապարտի կողմից իրականացված պայթյունին զոհ գնացած զինվորականի հայրը։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարի վերջին օրը Խիզր Խանը ելույթ ունեցավ ՝ իր խոսքի մի զգալի հատվածը նվիրելով Դոնալդ Թրամփին քննադատությանը, Թրամփի ու Խանի միջեւ սկսվել է տարբեր հեռուստաալիքներով միմյանց դեմ բանավոր պայքար։ Խանը դատապարտել էր Թրամփի այն դիրքորոշումը, թե հարկավոր է արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ։ Նա բերել էր հանուն ԱՄՆ-ի զոհված 27-ամյա իր որդու օրինակը, հիշեցնելով, որ նա նույնպես մահմեդական էր։
՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին էլ տված հարցազրույցում Խանը, որը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել Պակիստանից, ասում է, թե իր վիճաբանությունը Թրամփի հետ արդեն տալիս է դրական արդյունք։
՝՝Այսօր ավելի մեծաթիվ հանրապետականներ են կոչ անում Թրամփին իջեցնել ձայնի տոնայնությունը, փոխել փոքրամասնությունների, կանանց, դատավորների ու երկրի իրավական համակարգի նկատմամբ վիրավորական մեկնաբանությունները՛՛։

Մայք Փենսը, որը Թրամփի ընտրության դեպքում ստանձնելու է ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը, Քարսոն քաղաքում երկուշաբթի օրը, պատասխանելով Խանի մասին հարցին, ասել է, թե նրա 27-ամյա որդին՝ Հումայոնը հերոս է։ Սակայն նա չի մոռացել նաեւ պաշտպանել Թրամփին։

՝՝Ես՛՛, ասել է նա, ՝՝երբեք չեմ հանդիպել մեկին, որն այնքան շատ նվիրված լիներ մեր երկրի զինված ուժերին, մեր զինվորականների ընտանիքներին, նավաստիներին, ծովայիններին, օդուժին, սահմանապահներին, որքան Թրամփը՛՛։

Դոնալդ Թրամփի նման որեւէ մեկը չի աջակցում մեր զինվորականներին ու մեր վետերաններին, ասել է նա։

Գուցե մտածված կերպով Հիլարի Քլինթոնը Օմահա քաղաքում երկուշաբթի օրը չխոսեց Թրամփ-Խան հակամարտության մասին, ցույց տալու համար, որ ինքն ավելի շատ հիմա հետաքրքրված է տնտեսությամբ։

Թրամփի ու Քլինթոնի վարկանիշներում տարբերությունն այժմ մոտավորապես 5 տոկոս է՝ հօգուտ Քլինթոնի։ Պատճառն այն է, որ Դեմոկրատական կուսակցության համագումարն ավելի ուշ էր, քան հանրապետականներինը։

XS
SM
MD
LG