Մատչելի հղումներ

Վերլուծաբան. «Ներկայիս խնդիրները լուծելուց հետո, Թուրքիան կբարելավի Հայաստանի հետ հարաբերությունները»


Թուրքիայում վերջերս կատարված հեղաշրջման անհաջող փորձը նախագահ Էրդողանի համար նոր հնարավորություն է ստեղծում՝ հասարակությունից մեկուսացնել Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներեին: Նախագահը իր նախկին համախոհ Գյուլենին այժմ մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Թեև Ֆեթուլլահ Գյուլենը արդեն 17 տարի է, ինչ ոտք չի դրել Թուրքիայի հողի վրա, նրա անունը դեռևս վրդովմունք է առաջացնում Էրդողանի աջակիցների շրջանում:

Գյուլենի շարժման մասնակիցների շարքերում կան երիտասարդ ուսանողներ, ռազմական պաշտոնյաներ և նույնիսկ դատավորներ:

Գյուլենը իսլամի վերաբերյալ ժամանակակից հայացքներ ունի, ինչը գրավում է նրանց, ովքեր ուզում են Արևմտյան երկրների ապրելակերպ վարել:

Այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հանգրվանել է Գյուլենին, շատ թուրքերի մոտ այն կարծիքն է առաջացրել, թե ԱՄՆ-ն է կանգնած Թուրքիայում վերջերս ձախողված հեղաշրջման փորձի հետևում:

Սակայն «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցում Վաշինգտոնի «ՌԵՆԴ» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Ստեֆեն Ֆլանագանը պարզաբանել է այս հարցում ԱՄՆ-ի տեսանկյունը:

«Հաշվի առնելով Թուրքիայում հեղաշրջման այս փորձը և դրան նախորդած մյուս բազմաթիվ փորձերը՝ մտահոգություն է առաջանում, թե որքան ամուր է Թուրքիայի ժողովրդավարությունը: Կարծում եմ շատ բան է կախված նրանից, թե այս հարցը ինչպես կլուծվի: Եթե Էրդողանը այս հեղափոխության մասնակիցներին պատժի օրենքի սահմաններում նախատեսված ձևով, ապա Թուրքիան կշարունակի ընդունվել, որպես երկիր, որը ինչ որ չափով հարգում է օրենքի իշխանությունը և ունի որոշակի ազատության գաղափարներ»:

Խոսելով հարրևան երկրների վրա Թուրքիայում ներկայիս իրավիճակի ազդեցության մասին՝ «Աթլանթիք Քաունսըլ»-ի թուրքական ծրագրի տնօրեն Դեֆնե Արսլանը ասել է, թե Թուրքիան շարունակելու է կարևոր դեր խաղալ տարածաշրջանի համար և վստահություն է հայտնել, որ երբ Թուրքիան լուծի ներկայիս տեղական խնդիրները, հաջորդ գործողությունը կլինի իր հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը:

Վերլուծաբան. «Ներկայիս խնդիրները լուծելուց հետո, Թուրքիան կբարելավի Հայաստանի հետ հարաբերությունները»
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

XS
SM
MD
LG