Մատչելի հղումներ

65

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայության 65-ամյակի կապակցությամբ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Երեւան, 26 մարտի 2016թ.

«ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

65-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության աշխատակիցներին եւ ունկնդիրներին ծառայության հիմնադրման 65-ամյակի կապակցությամբ:

Ռադիոկայանի հայկական ծառայության աշխատանքի կարեւորությունը մեր ժողովուրդը հատկապես զգաց 1988 թվականին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի շրջանում, երբ «Խոսում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից» արտահայտությամբ սկսվող լուրերը բոլորին իրազեկում էին, թե իրականում ինչ է տեղի ունենում Սումգայիթում, Բաքվում եւ այլուր:

Այսօր եւս «Ամերիկայի ձայնը» շարունակում է մեր մայրենի լեզվով ներկայացնել ԱՄՆ-ի կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող լուրերը՝ դառնալով մեր երկրներն իրար կապող յուրօրինակ կամուրջ: Ողջունելի է, որ հայկական ծառայությունն անընդհատ զարգանում եւ կատարելագործվում է նախաձեռնելով համացանցային եւ հեռուստատեսային նոր ծրագրեր:

Վստահ եմ, որ ծառայությունն ապագայում եւս կշարունակի հարստացնել հայ հասարակության տեղեկատվական առoրյան:

Կրկին շնորհավորելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանն այս նշանակալի հոբելյանի առթիվ աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական եռանդ եւ նորանոր նվաճումներ լրատվական դաշտում:

ՄԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

XS
SM
MD
LG