Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորումը


Ապրիլյան բախումներից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հովանու ներքո անցկացված վերջին բանակցությունների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են շարունակել քննարկումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման շուրջ:

Միասնական հայտարարության մեջ ՄԽ-ի համանախագահները վերահաստատեցին, որ «հակամարտությունը չունի ռազմական լուծում» եւ կարեւորեցին 1994 եւ 1995 թվականների հրադադարի համաձայնագրերի պահպանման կարեւորությունը: Համանախագահների հայտարարության մեջ ասվում է, որ երկու նախագահները «վերահաստատեցին հրադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը» եւ համաձայնեցին «հնարավորինս սերտ ժամկետներում համաձայնեցնել ԵԱՀԿ-ի հետաքննչական մեխանիզմը», ինչպես նաեւ՝ ներկա մոնիտորինգի առաքելության ընդլայնումը: Նախագահները համաձայնել են նաեւ անցկացնել «համապարփակ կարգավորման շուրջ» բանակցությունների հաջորդ փուլը։

Միացյալ Նահանգները վճռականորեն իր աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի գործընթացին եւ համանախագահների ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար կարգավորմանը՝ հիմնվելով միջազգային սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա՝ մասնավորապես ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների վրա:

XS
SM
MD
LG