Մատչելի հղումներ

Էրդողանը Եվրամությանը մեղադրել է իրենց չաջակցելու մեջ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսնակ Սթեֆեն Սեիբերթը ի պատասխան Էրդողանի բողոքին, նշել է, որ Եվրոպական կողմը կհետևի համաձայնությանը, կկատարի իր պարտավորությունները եւ Թուրքիայից կակընկալի նույնը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Դաեշ» ահաբեկչական խմբավորման դեմ հյուսիսային Սիրիայում կռվող Արևմտյան ուժերին մեղադրում է Թուրքիայի տարածքում գտնվող ջիհադիստների դեմ պայքարում իր կառավարությանն օգնություն չտրամադրելու մեջ:

Կիրակի օրը Ստամբուլում ելույթի ժամանակ Էրդողանը ասել է, թե Եվրոպան Թուրքիային միայնակ է թողել «Դաեշ»-ի դեմ պայքարում: Նրա խոսքերով, Անկարայում և Ստամբուլում ահաբեկչական պայթյունների և Փարիզի ու Բրյուսելի պայթյունների հանդեպ արձագանքների տարբերությունը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ անարդարություն:

Էրդողանի բողոքը Անկարայի և Եվրամիության միջև առկա տարաձայնությունների արտացոլումն է: Հիշեցնենք, որ Սիրիայի փախստականներին վերաբերող համաձայնագրի շրջանակներում Եվրամիությունը Թուրքիային քաջալերել էր վերանայել հակա-ահաբեկչական օրենքները, ինչին կողմ են նախագահի հակառակորդներն ու նրան քննադատողները:

Turkey EU Migrants
Turkey EU Migrants

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելի խոսնակ Սթեֆեն Սեիբերթը երկուշաբթի օրը Գերմանիայում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնությունը Գերմանիայի համար առաջնային տեղ է զբաղեցնում, և որ իրենք այս մարտահրավերը պետք է միասնաբար հաղթահարեն: Նա ասել է, որ եվրոպական կողմը կհետևի համաձայնությանը և կկատարի իր պարտավորությունները և իհարկե կակընկալեն, որ նույնը կանի նաև Թուրքիան։

Համաձայնության նպատակն է կանգնեցնել Էգեյան ծովով ժամանող ներգաղթյալների անօրինական հոսքը և ծրագիր մշակել Թուրքիայից դեպի Եվրամիություն Սիրիայի փախստականների շուրջ: Արդյունքում, Եվրամիությունը Թուրքիային 6 միլիարդ 8ՕՕ միլիոն դոլար օգնություն է տրամադրելու այստեղ պատսպարված փախստականների մասին հոգ տանելու համար: Այն նաև Թուրքիայի քաղաքացիներին իրավունք կընձեռի Շենգենի գոտում ճամփորդել առանց վիզայի անհրաժեշտության:

Հիշեցնենք, որ այս համաձայնագրի մանրամասները քննարկվել և կազմվել էին Անգելա Մերքելի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից, ով Էրդողանի հետ անհամաձայնությունների պատճառով նախորդ շաբաթ հայտարարել էր, որ հրաժարվում է պաշտոնից:

XS
SM
MD
LG