Մատչելի հղումներ

ԲԼՈԳ: Ավտորիտար իշխանությունների 3 հնարք՝ ուղղված հասարակական կազմակերպությունների դեմ


Ավտորիտար իշխանությունները հաճախ փորձում են խեղդել քաղաքացիական հասարակությունը, քանի որ սարսափած են սեփական քաղաքացիների հսկողությունից: Ավտորիտար իշխանություններին վախեցնում է ազատ քաղաքացիների ցանկացած միավորում, եթե այդ իշխանությունները քաղաքացիների վրա ազդելու լծակներ չունեն:

Սակայն, ավտորիտար իշխանավորն ամաչում է բացահայտել սեփական ժողովրդի նկատմամբ իր վախը եւ սեփական գործողությունները հաճախ փորձում բացատրել այլ, կեղծ դրդապատճառներով: Այդ նպատակով աշխարհով մեկ ավտորիտար ղեկավարները մի շարք առասպելներ են հորինել, որոնց միջոցով բացատրում են քաղաքացիական եւ ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ճնշումները:

«Ամերիկայի Ձայն»-ը ներկայացնում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից պատրաստված "Մարդու իրավունքների պաշտպանությունը" զեկույցից մի հատված, որում, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող լավագույն մասնագետները ներկայացնում եմ ավտորիտար իշխանությունների կողմից հորինված եւ ժողովրդավարության զարգացման դեմ ուղղված մի շարք առասպելներ, ինչպես նաեւ բացահայտում այդ առասպելների կեղծ բնույթը:

ԱՌԱՍՊԵԼ ԱՌԱՋԻՆ

Քաղաքացիական հասարակությանը ոչ ոք չի ընտրել, այն ոչ ներկայացուցչական է, ոչ էլ՝ պատասխանատու

Ակնկալվում է, որ հենց իշխանությունները պետք է լինեն ընտրված եւ պատասխանատվություն կրեն քաղաքացիների առջեւ հենց այն պատճառով, որ իշխանություններն իրավունք ունեն ստիպել քաղաքացիներին ենթարկվել դրանց ընդունած որոշմանը: Քաղաքացիական հասարակության անդամները չունեն այդ իրավունքը. նրանք ընդամենը հնարավորություն ունեն մոտեցումներ ու գաղափարներ առաջարկելու: Այդ իրավունքը պետք է ունենան բոլոր քաղաքացիները, անկախ նրանից, թե հասարակության որ տոկոսն են նրանք ներկայացնում:

Քերրի. Ազատ արտահայտման իրավունքը՝ որպես նորարարություններ ստեղծող հասարակության գրավական
please wait

No media source currently available

0:00 0:00:08 0:00

Եթե իշխանությունները, կամ երկրի քաղաքացիների մեծամասնությունը, չեն սատարում որոշ հասարակական խմբերի դիրքորոշումները, կարող են ուղղակի անտեսել այն: Սակայն, կարիք չկա զրկել նման հասարակական խմբերին գործելու իրավունքից:

ԱՌԱՍՊԵԼ ԵՐԿՐՈՐԴ

Արտերկրից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպություններն ազգային անվտանգության համար վտանգ են ներկայացնում

Հասարակական կազմակերպությունները, հատկապես եթե դրանք գործում են երկրներում, որոնք չունեն մասնավոր բարեգործության ավանդույթներ, կարող են փորձել արտերկրից ֆինանսավորում ստանալ: Սակայն այդ կազմակերպություններն ազդեցիկ չեն կարող լինել սեփական երկրներում, եթե սեփական հասարակության մեջ չունենան իրական աջակցություն: Այն տեղերում, որտեղ նման հասարակական կազմակերպություններին թույլ են տալիս գործել, տեղական համայնքների ձայնն ավելի լսելի է դառնում:

Միայն ազատ պայմաններում եւ իրենց իրավունքները պաշտպանելու դեպքում են երկրի բոլոր բնակիչները, այդ թվում կանայք, ազգային եւ սեռական փոքրամասնությունները կարողանում լիակատար օգուտ բերել հասարակությանը:
Ջոն Քերրի

Ճակատագրի հեգնանքով, բազմաթիվ կառավարություններ, որոնք բողոքում են իրենց քաղաքացիական կազմակերպությունների՝ արտերկրից ֆինանսավորվելու մասին, պատրաստակամ ընդունում են արտերկրյա խոշոր ֆինանսավորում պետական մակարդակով եւ չեն անհանգստանում, որ այդպիսով հենց իրենք կարող են զիջել սեփական ինքնիշխանությունը:

ԱՌԱՍՊԵԼ ԵՐՐՈՐԴ

Միացյալ Նահանգները նույնպես կարգավորում է երկրի քաղաքացիական հասարակության արտերկրյա ֆինանսավորումը

Հիմնականում այս առասպելի հեղինակները մեջբերում են ԱՄՆ-ի «Արտերկրյա Գործակալի Գրանցման Ակտ»-ը (U.S. Foreign Agent Registration Act/FARA): Սակայն, այդ ակտը վերաբերում է բացառապես այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք գործում են արտերկրյա կառավարության կամ կուսակցության ուղղակի հսկողության տակ եւ Միացյալ Նահանգներում ներկայացնում են այդ կառավարության կամ կուսակցության շահերը:

Այդ ակտը չի վերաբերում արտերկրից ֆինանսավորում ստացող այն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք հասարակությանը ծառայություններ են առաջարկում կամ որոնք նույնիսկ Միացյալ Նահանգների ներսում գաղափարներ են քարոզում:

Օրինակ, Եվրոպական Միությունը ֆինանսավորում է մի շարք հասարակական խմբեր, որոնք, սեփական հայեցողությամբ, Միացյալ Նահանգների ներսում որոշ գաղափարներ են քարոզում, այդ թվում՝ ԱՄՆ-ում մահապատժի վերացում կամ Միացյալ Նահանգների անդամակցումը Միջազգային քրեական դատարանին:

ԱՄՆ-ի եւ ոչ մի օրենք չի սահմանափակում նման ֆինանսավորման հնարավորությունը եւ այն ստանալու համար որեւէ պայման չի առաջադրում:

Քերրի. Երկրի հասարակության լիարժեք ներուժը բացահայտելու հնարավորություն
please wait

No media source currently available

0:00 0:00:14 0:00

Ի վերջո, ինչպես հայտարարել էր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, ներկայացնելով "2015-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության" ամենամյա զեկույցը, մարդու իրավունքների պաշտպանությունը պետության բարգավաճման գրավականն է:

Այսպես, միայն ազատ պայմաններում եւ իրենց իրավունքները պաշտպանելու դեպքում են երկրի բոլոր բնակիչները, այդ թվում կանայք, ազգային եւ սեռական փոքրամասնությունները կարողանում լիակատար օգուտ բերել հասարակությանը:

XS
SM
MD
LG