Մատչելի հղումներ

Վերլուծաբանների կարծիքով, Լեռնային Ղարաբաղում սկսված փոխհրաձգությունը սպասված էր


Armenia Azerbaijan Conflict
Armenia Azerbaijan Conflict

Որոշ միջազգային վերլուծաբանների կարծիքով, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը պայմանավորված է երկրում տնտեսության անկումով:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գիծը մնում է լարված։ Մինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր հրադադարի մասին, ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այն ապատեղեկատվություն է անվանել:

«Նյու Յորք Թայմս» օրաթերթը տեղեկացնում է, որ որոշ վերլուծաբանների կարծիքով, Լեռնային Ղարաբաղում շաբաթ օրը սկսված փոխհրաձգությունը բնականոն բռնկում էր:

Հարվարդի համալսարանի Քեննեդիի անվան գիտությունների և միջազգային հարաբերությունների կենտրոնի Ռուսաստանի հարցերով մասնագետ Սիմոն Սարաջյանի ներկայացրած առցանց վերլուծությունում ասվում է, թե սադրանքը, որը սկսվում է խոշոր տրամաչափի բազմակի հրթիռային համակարգերի և զենքերի օգտագործմամբ, կարող է հանգեցնել մեծաթիվ զոհերով պատահական պատերազմի:

Remains of a downed Azerbaijani forces helicopter in Nagorno-Karabakh
Remains of a downed Azerbaijani forces helicopter in Nagorno-Karabakh

Ադրբեջանը վերջին տարիներին նավթարդյունաբերության եկամտից 4 միլիարդ դոլար է ծախսել հիմնականում Ռուսաստանից զենք գնելու նպատակով: Նավթի գնի անկման հետևանքով հանրության մեջ առաջացած վրդովմունքի պայմաններում, նախագահ Իլհամ Ալիևը կանգնած էր ներդրած գումարը արդարացնելու խնդրի առջև:

Ռուսաստանի վերլուծաբան Մաքսիմ Յասինը «Կոմերսանտ» թերթում գրել է, թե Ադրբեջանի կառավարությունը փորձում է խուսափել հանրության մոտ այն տպավորությունը թողնելուց, թե իրենք պարտվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու գործում:

«Նյու Յորք Թայմս» օրաթերթը տեղեկացնում է, որ նախագահ Ալիևը պարծեցել է Հայաստանի դեմ ուժ գործադրելու մեջ, մինչդեռ հակառակորդին է մեղադրել հակամարտությունը վերսկսելու մեջ:

«Ինթերֆաքս» լրատվական գործակալության տեղեկությամբ կիրակի օրը հրավիրված անվտանգության խորհրդի ժամանակ Իլհալմ Ալիևը ասել է,- «Հավատացած եմ, որ ապրիլի 2-ը նրանց համար լավ դաս կլինի»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցել է Ադրբեջանին, հայտարարելով, որ իրենք կաղոթեն իրենց ադրբեջանցի եղբայրների հաղթանակի համար:

Armenia's President Serzh Sargsyan
Armenia's President Serzh Sargsyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էլ ԵԱՀԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ռազմական գործողությունները լայնածավալ մասշտաբ ստանալու դեպքում, Հայաստանի Հանրապետությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, որը տարիներ շարունակ փորձել է բանակցել իրավիճակը կարգավորելու շուրջ, դատապարտել է բռնությունները և ասել, թե հանդիպում կունենա երեքշաբթի օրը՝ վերսկսված մարտերը քննարկելու շուրջ:

XS
SM
MD
LG