Մատչելի հղումներ

Ջեյմս Ուորլիք. ՛՛Ղարաբաղյան հիմնախնդրի երկարատեւ լուծումը մեր առաջնահերթությունն է՝՝


james warlick

james warlick

՛՛Մեր, համար առաջին նպատակը Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումն է՝՝,- հայտարարեց Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում։

՛՛Հրադադարի խախտման փորձերը մեծ անհանգստության առիթ են հանդիսանում մեզ համար, մեկ տարի առաջ հունվար ամսին գրանցված բախումները ռեկորդային դարձան հրադադարի կնքումից ի վեր։ Ամենաանհանգստացուցիչը խաղաղ բնակչության կրած կորուստներն են, մենք քննադատում ենք ծանր հրետանու գործածումը՝՝։

Դեսպան Ուորլիքը խոսեց նաեւ ԱՄՆ-ի կոնտրեսում շրջանառության մեջ դրված այսպես կոչված ՝Ռոյս-Շերման նամակի մասին։ ԱՄՆ-ի նախագահին ուղղված ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականների կողմից ստորագրված այս նամակը Ղարաբաղում խաղաղության պահպանման ծրագրեր է ներկայացնում։ Առաջարկությունների թվում է սահմանային գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող, կրակի ուղղությունը որսացող սարքերի տեղադրումը, ինչպես նաեւ շփման գծում ԵԱՀԿ դիտորդների տեղակայումը, զինադադարը ավելի արդյունավետ վերահսկելու նպատակով։

Համանախագահ Ուորլիքը նշեց, որ թեեւ նամակը դեռ վերջնական հաստատում չի ստացել Մինսկի համանախագահները աջակցում են, խաղաղության պահպանմանն ուղղված այս գործընթացներին։

՛՛ Թեեւ մենք վերջնական նամակը դեռ չենք տեսել, այդուհանդերձ առաջարկները որոնք արվել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի կողմից, ստացել են Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը։ Մեր նպատակն է աշխատել կողմերի հետ համաձայնության հասնելու նպատակով։ Մենք պահանջում ենք զինադադարի պահպանում՝՝,- նշեց դեսպան Ջեյմս Ուորլիքը։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հավելեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի երկարատեւ լուծումը գլխավոր առաջնահերթություն է։

XS
SM
MD
LG