Մատչելի հղումներ

Սիրիայի նախագահը պատրաստ է սկսել բանակցություններ ընդդիմության հետ


Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն ասում է, թե պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, սակայն չի հրաժարվելու նախագահի պաշտոնից։

Բրիտանական ՝՝Sunday Times ՛՛ պարբերականին տրված հարցազրույցում Ասադն ասել է, թե ինքը պատրաստ է բանակցել յուրաքանչյուրի հետ, ով կհանձնի զենքը՝ այսպիսով որոշակի տարբերակում դնելով իր խոսքերով ասած ՝՝քաղաքական միավորների՛՛ եւ ՝՝զինյալ ահաբեկիչների՛՛ միջեւ։

Սիրիայի ղեկավարը նաեւ դատապարտել է Մեծ Բրիտանիային, ասելով, թե Լոնդոնը ցանկանում է խորացնել իր երկրում բռնությունները, քանի որ ցանկանում է ռազմական սարքավորումներ տրամադրել ապստամբ ուժերին։

՝՝Մենք չենք ուզում, որ հրի մատնողը դառնա հրշեջ՛՛, ասել է նա։

Ընդդիմության հետ երկխոսություն սկսելու Ասադի առաջարկը հետեւում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի եւ միջազգային բանագնաց Լախդար Բրահիմիի կողմից վերջերս արված այն հայտարարությանը, որի համաձայն, ՄԱԿ-ը ցանականում է միջնորդել Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջեւ խաղաղության բանակցություններ։

XS
SM
MD
LG