Մատչելի հղումներ


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին կիրակի օրը սկսեց այս պաշտոնում արտասահմանյան իր առաջին ուղեւորությունը։
11-օրյա շրջագայությունը, որի ընթացքում նա լինելու է 9 երկրներում, Քերրին սկսում է Լոնդոն կատարելիք այցից։

Ինչպես պետքարտուղարությունն է տեղեկացնում, քննարկումների առանցքային թեման է լինելու Սիրիայի խնդիրը։ Այցերի ընթացքում Քերրին նաեւ հանդիպումներ է ունենալու Սիրիայի ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների հետ։
Լոնդոնից նա ուղեւորվելու է Բեռլին, ապա՝ Փարիզ, որտեղ քննարկելու է Ֆրանսիայի ու այլ երկրների գործողությունների արդյունքում Մալիում կարգ ու կանոն հաստատելու ջանքերը։

Հռոմում, Անկարայում ու Կահիրեում Քերրին հանդես է գալու քաղաքական համաձայնության կոչերով, հանդիպելու է Արաբական լիգայի բարձրաստիճան ղեկավարներին՝ քննարկելու համար տարածաշրջանում առկա խնդիրները։

Իր առաջին շրջագայության ավարտին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կայցելի նաեւ Ռիյադ, Աբու Դաբի ու Դոհա։

XS
SM
MD
LG