Մատչելի հղումներ

Իրանը հայտարարեց անմշակ ուրանի նոր պաշարներ հայտնաբերելու մասին


Իրանը հայտարարել է անմշակ ուրանի նշանակալի ծավալով նոր պաշարներ հայտնաբերելու մասին՝ ավելացնելով, որ դրանք օգտագործվելու են երկրի միջուկային ծրագրի համար։ Արեւմտյան երկրների ներկայացուցիչների միջեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սկսվելուց մի քանի օր առաջ Թեհրանը նաեւ նշում է այն 16 տեղանքները, որտեղ մտադիր է կառուցել ատոմակայաններ։

Իրանի ատոմային էեներգետիկայի կազմակերպության հաշվետվության համաձայն, ուրանի պաշարները հայտնաբերվել են ՝՝հարավային ծովափնյա հատվածներում՛՛ եւ գերազանցում են կանխատեսված ծավալները։

Այս լուրն այլոց կողմից դեռեւս չի հաստատվել, սակայն Արեւմտյան փոձագետները նախկինում հայտնել էին այն կարծիքը, որ Իրանը կարող է իր տարածքում գտնել ուրանի պաշարներ։

ԱՄՆ-ը ու այսպես կոչված 5+1 պետությունները Ղազախստանում երեքշաբթի օրը սկսվելիք բանակցությունների ընթացքում պատրաստվում են Իրանին առաջարկել այս երկրի դեմ իրականացվող պատժամիջոցների կրճատում, եթե Թեհրանը համաձայնվի մեծապես կրճատել ուրանի բարձր աստիճանի հարստացման աշխատանքները։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Իրանի Հեղափոխական պահակազորը մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով ցամաքային եւ օդային եռօրյա զորավարժություններ է սկսել։

XS
SM
MD
LG