Մատչելի հղումներ

Ինչպես Չինաստանի առողջապահության բնագավառի պաշտոնատար անձինք են տեղեկացնում, երկրում գրանցվել է H5N1 մանրէով հարուցված հիվանդության պատճառով այս տարվա ընթացքում մահացության երկրորդ դեպքը։

Գինժոու գավառում թռչնագրիպին զոհ է գնացել 31-ամյա մի տղամարդ, երբ հիվանդանոց տեղափոխելուց հետո կանգ է առել նրա ներքին մի շարք օրգանների աշխատանքը։

Նույն հիվանդության պատճառով անցյալ կիրակի օրը վախճանվել էր 21-ամյա մի աղջիկ։ Մասնագետներն ասում են, թե երկու զոհերն էլ շփումներ են ունեցել թռչունների հետ։

Մարդկանց մոտ թռչնագրիպը տարածվում է հիմնականում վարակված թռչունների միջոցով, սակայն գիտնականներին մտահոգում է մարդուց մարդ տարածվելու համար այս մանրէի վերափոխման հնարավորությունը։

XS
SM
MD
LG