Մատչելի հղումներ

Հռոմի Պապի ընտրությունները կանցկացվեն ավելի վաղ, քան ծրագրվում էր


Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակի օրը մեծ բազմություն էր հավաքվել` լսելու համար Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի ամենշաբաթյա աղոթքը։ Անսովոր հոծ բազմությունն այստեղ էր հավաքվել փետրվարի 28-ին իր գահը թողնելու մասին Պապի հայտարարությունից 6 օր անց։ Աղոթքի ժամանակ Պապը խնդրեց մարդկանց աղոթել իր համար ու նրա համար, ով հաջորդելու է իրեն։

Վատիկանը նախորդ օրը հայտարարել էր, թե քննարկում է նոր Պապ ընտրելու հարցով ավելի վաղաժամ ընտրություն կատարելու հարցը։

Ներկա օրենքների համաձայն կարդինալները գաղտնի ընտրությունը պիտի անցկացնեն մարտի 15-ին՝ Պապի պաշտոնանկությունից 15 օր հետո։ Սակայն Վատիկանի խոսնակի խոսքերով, քանի որ կարդինալները գիտեն Բենեդիկտոսի պաշտոնանկության հստակ օրը, կարող են իրենց այցը Հռոմ ծրագրել ավելի վաղ։ Վատիկանը հայտարարում է, թե հարկավոր է, որ եկեղեցին առաջնորդ ունենա մինչեւ Սուրբ Շաբաթը, որը սկսվում է մարտի 24-ին ու ավարտվում ամսի 31-ին՝ Սուրբ Զատկի տոնով։

Բենեդիկտոս 16-րդ Պապն, առողջական պատճառաբանություններով, իր հրաժարականի մասին հայտարարեց անցյալ շաբաթ։ Անցած 6ՕՕ տարիների ընթացքում նա Կաթոլիկ եկեղեցու հրաժարական ներկայացրած առաջին հովվապետն է։

XS
SM
MD
LG