Մատչելի հղումներ

Պակիստանում ռմբային հարձակման արդյունքում ավելի քան 8Օ մարդ է զոհվել


Պակիստանի հարավարեւմտյան հատվածում շիա մահմեդականների դեմ իրականացված ռմբային մի հարձակման արդյունքում ավելի քան 8Օ մարդ է զոհվել, ավելի քան 1ՕՕ-ը՝ վիրավորվել։ Զոհվածների թիվն անցած գիշերվա ընթացքում ավելացել է, ծանր վիրավորների մահվան պատճառով։

Ոստիկանության ավագ պաշտոնյաներն ասում են, թե ռումբը պայթել է հեռվից ղեկավարվող սարքի միջոցով։ Քուեթա քաղաքում իրականացված հարձակման զոհերի մեծ մասը շիա մահմեդականներ են, որոնց մեջ կան մեծ թվով կանայք ու երեխաներ։

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել սուննի ՝՝Լաշքար է Ջհանգվի՛՛ արգելված խմբավորումը։
Նույն քաղաքում նման մի հարձակում էր իրականացվել նաեւ հունվարի 1Օ-ին, որին զոհ էր գնացել 92 մարդ։ Այդ հարձակման պատասխանատվությունը եւս իր վրա էր վերցրել ՝՝Լաշքար է Ջհանգվին՛՛։

Քուեթան Բալուչսթան գավառի մայրաքաղաքն է, որտեղ անցած ամիսների ընթացքում շիա մահմեդական համայնքը հաճախ է հայտնվում նման հարձակումների թիրախում։ Այստեղ գործում են մահմեդական զինյալ տարբեր խմբավորումներ, որտեղ բալուչ փոքրամասնության ազգայնական խմբավորումները պայքարում են գավառի գազի ու բնական այլ պաշարներից ստացվող եկամուտներից ավելի մեծ փայաբաժին ստանալու համար։
Անցյալ տարվա ընթացքում միջցեղային բռնություններին այստեղ զոհ է գնացել ավելի քան 4ՕՕ մարդ։

XS
SM
MD
LG