Մատչելի հղումներ

Իրաքում իրականացվել է մի քանի պայթյուն. Կան տասնյակ զոհեր


Իրաքի իշխանությունների հաղորդման համաձայն, մայրաքաղաք Բաղդադում տեղի են ունեցել միաժամանակյա մի քանի պայթյուններ, որոնց արդյունքում ավելի քան 2Օ մարդ է սպանվել։ Կան տասնյակ վիրավորներ։ Հարձակումները կիրակի օրն իրականացվել են շիա մահմեդականների թաղամասերում։
Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել։

Դրա նախորդ օրը մի մահապարտի կողմից իրականացված ռմբային հարձակման արդյունքում Իրաքի հյուսիսային հատվածում սպանվել էին բանակի հետախուզության ավագ մի պաշտոնյա եւ նրա երկու թիկնապահները։ Բանակային բրիգադի հրամանատար Ալի Աունին սպանվել էր Թալ Աֆար քաղաքում իր տնից դուրս գալու պահին։




XS
SM
MD
LG