Մատչելի հղումներ

Իրաքի կողմից մի քանի հրթիռ է արձակվել իրանցի այլախոհների ճամբարի ուղղությամբ, ինչի արդյունքում առնվազն հինգ մարդ է զոհվել, 4Օ այլոք՝ վիրավորվել։ Որեւէ կազմակերպություն կամ խմբավորում իր վրա դեռեւս չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը։

Հարձակումն իրականացվել է Բաղդադի մոտ գտնվող ՝՝Ազատություն՛՛ անվանումը կրող ճամբարի դեմ։ Այս ճամբարում են ապաստան գտել ՝՝Մուջահեդիին է Մեք՛՛, թարգմանաբար՝ ՝՝Ժողովրդական Մուջահեդդին՛՛ խմբավորման անդամները։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է 196Օ-ականներին՝ ընդդիմանալու համար ԱՄՆ-ի աջակցությունը ստացող Իրանի շահին։ Սակայն 1979 թվականի մահմեդական հեղափոխությունից հետո Մուջահեդդինները նաեւ զենք վերցրին ընդդեմ կրոնական նոր կառավարման։

Այս խմբավորումը եղել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Եվրոպական Միության ահաբեկչական երկրների ցանկում։ Սակայն արդեն այն դուրս է բերվել այդ ցանկից։

Ահաբեկչական խմբերի իր ցանկից հանելու ժամանակ ԱՄՆ-ը անցյալ տարի նաեւ ներկայացրեց լուրջ մտահոգություններ իր իսկ ժողովրդի դեմ այս կազմակերպության կողմից իրականացվող բռնությունների կապակցությամբ։

XS
SM
MD
LG