Մատչելի հղումներ

Ուժեղ ձնաբուքը կանգնեցրել է ԱՄՆ-ի խոշոր մի քանի քաղաքների շարժը


Ձնաբուք
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:04 0:00

Ձնաբուք

ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան հատվածները, այդ թվում՝ Նյու Յորք ու Բոստոն քաղաքներում բոլոր հաստատություններն ու քաղաքային տրանսպորտը փակ են այստեղ տեղացող առատ ձյան պատճառով։

Նյու Յորքի քաղաքապետ Մայքըլ Բլումբերգն ասել է, թե իր քաղաքը խույս է տվել վատագույնը, քանի որ այստեղ տեղացած ձյան շերտը կազմում է միայն 3Օ սանտիմետր։ Նա սակայն կոչ է արել մարդկանց հրաժարվել ավտոմեքենա վարելու հնարավորությունից։
Ամբողջ տարածաշրջանում գիշերվա ընթացքում փչում էին ժամում 1ՕՕ կմ արագությամբ քամիներ։ Սպասվում են 6Օ սանտիմետրի չափով նոր տեղումներ։ Բոստոնում, մինչեւ շաբաթ օրվա վերջը ձյան հավելյալ շերտը կկազմի 75 սանտիմետր։
Հարյուր հազարավո տներ ու ձեռնարկություններ զրկվել են էլեկտրասնուցումից։ Չեղյալ է հայտարարվել մոտ 5ՕՕՕ թռիչք։ Արգելված է բոլոր գնացքների մուտքն ու ելքը Բոստոնից ու Նյու Յորքից։

Նյու Յորք, Մասաչուսեթս, Քոննեքթիքութ, Մեյն եւ Ռոդ Այլընդ նահանագներում հայտարարվել է արտակարգ իրադրություն։
Օդերեւութաբաններն ասում են, թե այս փոթորիկը կարող է մրցել 1978 թվականի փոթորկի հետ, որը Բոստոնը մի քանի օր ծածկել էր 7Օ սմ հաստությամբ ձյան շերտի տակ եւ Նյու Ինգլանդ նահանգն արտաքին աշխարհից կտրել մի քանի օր։

XS
SM
MD
LG