Մատչելի հղումներ

Աշխարհիկ ընդդիմության սպանված առաջնորդի հուղարկավորության ժամանակ սգավորների ու ոստիկանության միջեւ սկսված բախումներից մեկ օր անց Թունիսի կառավարող իսլամիստական կուսակցության աջակիցները խոշոր ցույց են սկսել մայրաքաղաքում։

Կառավարող ՝՝Էննահդա՛՛ կուսակցությունը հայտարարում է, թե մայրաքաղաքում անցկացվող ցույցի նպատակը սահմանադրական խորհրդին աջակցություն ցույց տալն է, որի աշխատանքներն ընդհատվել էին ընդդիմության ղեկավար Չոքրի Բելաիդի սպանությունից ի վեր։

Բելաիդի ընտանիքը կառավարող կուսակցությանն է մեղադրում նրա սպանության մեջ, ինչը կուսակցությունը հերքում է։

Թունիսի գլխավոր գերեզմանատանն էին հավաքվալ տասնյակ հազարավոր սգավորներ, որոնց դեմ ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, արարողության համար ճանապարհ բացելու նպատակով։

Սգավորները վանկարկել են հակամահմեդական կոչեր, ոմանք՝ կրել ՝՝Էննահդա՛՛ կուսակցության ղեկավար Ռաշիդ Ղանուչիին այս սպանության մեջ մեղադրող խոսքերով պաստառներ։

Ոստիկանության հաղորդման համաձայն, արարողության ընթացքում ավելի քան 132 մարդ է ձերբակալվել։

Ուրբաթ օրն ավելի ուշ, վարչապետ Համադի Ջեբալին կրկրնել է ներկա կառավարության կազմը տեխնոկրատներով փոխարինելու իր ծրագիրը, որն արժանացել է ընդդիմության հավանությանը։

XS
SM
MD
LG