Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի կողմից նշանակումները՝ վտանգի տակ



ԱՄՆ-ի վիճարկումների դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ նոր նշանակումներ կատարելով, նախագահ Բարաք Օբաման ոտնահարել է երկրի սահմանադրությունը։

Դատարանը հայտարել է, թե Սենատը փաստորեն չի եղել ընդմիջման մեջ, երբ նախագահը 2Օ12 թվականի հունվար ամսին երեք հոգու նշանակել է Աշխատանքային հարաբերությունների խորհրդի անդամների պաշտոններում։
Դատարանի այս որոշումը կարող է վտանգի տակ դնել այս խորհրդի կողմից անցած մեկ տարվա ընթացքում ընդունված հարյուրավոր որոշումներ, այդ թվում այն որոշումները, որոնք հեշտացնում են արհեստակցական միություններ հիմնելու հնարավորությունները։
Օբաման հայտարարել է, թե իր նշանակումները չեն ոտնահարել օրենքը, քանի որ Սենատը եղել է ընդմիջման ընթացքում։
Հանրապետական կոնգրեսականները պնդել են, որ չնայած մեծաթիվ սենատորներ անցել էին արձակուրդի, Սենատն այդ ժամանակ պաշտոնապես չէր հայտարարել ընդմիջում։ Նրանց խոսքերով, նախագահը պարզապես ուզում է կրճատել տարբեր պաշտոններում նշանակումները հաստատելու Սենատի լիազորությունները։
Փորձագետներն այն կարծիքին են, որ Սպիտակ տունը կբողոքարկի վիճարկումների դատարանի այս որոշումը, որի դատավորները ժամանակին նշանակվել են հանրապետական նախագահների կողմից։ Այդ դեպքում գործը կփոխանցվի Գերագույն դատարանին։

XS
SM
MD
LG