Մատչելի հղումներ

Եգիպտոսի զինված ուժերի նոր տեղաբաշխումներ են իրականացվել Սուեզ քաղաքում՝ այստեղ ոստիկանության ու բողոքի ցույցի միջեւ սկսված բախումների արդյունքում վեց մարդկանց սպանությունից հետո։ Ցույցի մասնակիցները բողոքում էին ընդդեմ հեղափոխության, որի արդյունքում տապալվել էր Հոսնի Մուբարաքի իշխանությունը։ Նույն օրը մեկ ցուցարար էր սպանվել Իսամիլիա քաղաքում սկսված բախումների ժամանակ։ Երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերի ընթացքում գրանցված բախումների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել 45Օ եգիպտոսցի։
Նախագահ Մուհամեդ Մորսին հանդես է եկել հանդարտության կոչով՝ հորդորելով մարդկանց ՝՝հավատարիմ մնալ հեղափոխության արժեքներին, իրենց կարծիքն արտահայտել ազատ, սակայն՝ խաղաղ եղանակով, առանց բռնությունների՛՛։
Սուեզում կառավարական որոշ կառույցներ մատնվել են հրի։ Ընդդիմության ղեկավար Մուհամեդ ԷլԲարադեյն ինտերնետային ուղերձով կոչ է արել ցուցարարներին ՝՝ի վերջո ձեռք բերել հեղափոխության պահանջները՛՛։
Ավելի վաղ, Կահիրեում հազարավոր ցուցարարներ շարժվել էին դեպի Թահրիրի հրապարակ՝ հանդիպելով ոստիկանության կողմից արձակված արցունքաբեր գազին եւ կառավարության շենքերի մոտ կառուցված բարիկադներին։
Մորսիի ՝՝Մահմեդական եղբայրություն՛՛ կազմակերպությունը հայտարարել էր, որ չէր մասնակցելու ոչ հեղափոխության երկու տարին նշող, ոչ էլ ՝դրա դեմ բողոքի որեւէ ցույցի։

XS
SM
MD
LG