Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը երկրորդ պաշտոնավարման երդումով հանդես եկավ իր պաշտոնական առանձնատանը՝ կիրառելով կելտական խաչ կրող մի Աստվածաշունչ, որը նրա ընտանիքին է պատկանում 1893 թվականից։

Երդումն ընդունելու համար նա ընտրել էր Գերագույն դատարանի դատավորներից Սոնիա Սոթոմայորին, որն այսպիսով դառնում է երկրի որեւէ փոխնախագահի երդման արարողությունն ընդունած լատինամերիկյան

ծագումով առաջին դատավորը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Բայդընի ընտանիքի անդամները, 12Օ հյուրեր ու մի քանի լրագրողներ։

ԱՄՆ-ի Սահմանադրությունը պահանջում է, որ երկրի նախագահն ու փոխնախագահն իրենց պաշտոնավարման երդումները տան հունվարի 2Օ-ին։ Նախագահ Օբաման Վաշինգտոնի ժամանակով ժամը 11։55-ին (Երեւանի ժամանակով 2Օ։55) երդում կտա Սպիտակ տանը։

Օբաման ու Բայդընն իրենց երդման խոսքերը կկրկնեն երկուշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի առջեւ՝ բազմահազարանոց ժողովրդի առջեւ։

XS
SM
MD
LG