Մատչելի հղումներ

Մոսկվայի ցուցարարները բողոքում են որդեգրումների արգելքի որոշման դեմ


Կիրակի օրը հազարավոր մարդիկ Մոսկվայում անցկացված ցույցի ժամանակ բողոքում էին ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրելու իրավունքից զրկելու որոշման դեմ։ Ցուցարարները կրում էին այն օրենսդիրների նկարները, որոնք անցյալ ամիս կողմ էին քվեարկել օրինագծին։
Բողոքի այս արտոնված ցույցը կազմակերպել էին ընդդիմության այն ղեկավարները, որոնք ցույցեր էին մեկ տարի առաջ անցկացնում նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրության դեմ։

Հիշեցնենք, որ ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրելու իրավունքից զրկելու մասին որոշումը պատասխան քայլ էր՝ ընդդեմ ռուսներին ամերիկյան մուտքի արտոնագիր տալու սահմանափակումների։

Ռուսասատանի խորհրդարանի կողմից ընդունված որոշման ընդդիմախոսներն ասում են, թե ամերիկացիներին այդ իրավունքից զրկելու փաստը վնասում է ոչ այնքան ամերիկացիներին, որքան ռուս որբ երեխաներին, որոնք այժմ զրկվում են նոր ընտանիքներ կազմելու լավ հնարավորություններից։

XS
SM
MD
LG