Մատչելի հղումներ

Եգիպտոսում կվերանայվի Հոսնի Մուբարաքի նկատմամբ կայացված դատավճիռը



Եգիպտոսի դատարաններից մեկը կայացրել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատը վերանայելու մասին որոշում։ Հիշեցնենք, որ Մուբարաքի նկատմամբ կայացվել էր ցմահ ազատազրկման մասին դատավճիռ։ 84-ամյա Մուբարաքը մեղադրվում է իր իշխանության դեմ սկսված ցույցերի մասանակիցների դեմ ուժ կիրառելու ու դրա արդյունքում հարյուրավոր ցուցարարների սպանելու մեջ։
Բողոքարկումների դատարանն ընդունել է նաեւ Մուբարաքի օրոք ներքին գործերի նախարար Հաբիբ էլ Ադլի դատավճիռը վերանայելու մասին որոշում։ Էլ Ադլին այս պահին նույնպես կրում է ցմահ բանտարկության պատիժը։ Կվերանայվեն նաեւ Մուբարաքի երկու որդիների նկատմամբ կայացված դատավճիռները։
Բողոքարկումների դատարանի կողմից ընդունված այս որոշումները ցնծությամբ են դիմավորել Մուբարաքի աջակիցները, որոնք Կահիրեի փողոցներում սկսել են վանկարկել ՝՝Կեցցե արդարությունը՛՛ բառերը։

XS
SM
MD
LG