Մատչելի հղումներ

Չինաստանում սկսված հողի սահքի հետեւանքով 46 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը՝ երեխաներ։
Յունանի գավառի Գաոպո գյուղում փրկարարական աշխատանքներն ավարտված են, քանի որ հայտնաբերվել են կորած բոլոր անձանց դիակները։
Տեղի պետական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ հողի սահքն առաջ է եկել մի քանի օր անդադար տեղացած անձրեւի ու թաց ձյան պատճառով։ Աղետի հետեւանքով գետնին են հավասարվել մի քանի տասնյակ տներ։

XS
SM
MD
LG