Մատչելի հղումներ

Պակիստանից ստացված հաղորդագրությունների համաձայն, ամերիկյան անօդաչու մի օդանավի կողմից իրականացված գրոհի արդյունքում առնվազն 9 մարդ է սպանվել։ Բոլոր սպանվածները, ըստ նախնական հաղորդագրությունների, եղել են Թալիբանի զինյալներ։

Տեղի իշխանությունները հաղորդում են, որ մի քանի հրթիռ է արձակվել Հարավային Վազիրիստանի երեք տարածքների ուղղությամբ։
Պակիստանի կառավարությունը շարունակ դատապարտում է իր տարածքում ամերիկյան անօդաչու օդանավերի կողմից իրականացվող հարձակումները՝ այն համարելով իր ինքնիշխանության ոտնահարում։
Սակայն չի բացառվում, որ բոլոր գրոհներն էլ իրականացվում են հենց Պակիստանի հետախուզական ծառայությունների օժանդակությամբ։

XS
SM
MD
LG