Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատեց ՝՝Սենդի՛՛ փոթորկից տուժածների համար 9.7 միլիարդ դոլարի ապահովագրության մասին փաթեթը։ 435 տեղանոց Պալատում որոշումն ընդունվեց ձայների 345-ը 67-ի հարաբերությամբ՝ այն կոնգրեսականների ուժեղ ճնշման ներքո, որոնք ներկայացնում են փոթորիկից տուժած նահանգները։ Որոշումն այնուհետեւ Սենատում շատ արագ հաստատվեց ձայնային քվեարկությամբ։ Ուժի մեջ մտնելու համար այն պետք է կրի նաեւ երկրի նախագահի ստորագրությունը։ Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում որոշում կայացնել չէր հաջողվել։


՝՝Սենդի՛՛ ծովամրրիկն ԱՄՆ-ի արեւելյան ափերին էր հարվածել հոկտեմբեր ամսին՝ ոչնչացնելով հազարավոր տներ, հարուցելով միլիարդավոր դոլարների վնաս ու դառնալով 125 մարդու մահվան պատճառ։
Ներկայացուցիչների պալատը հունվարի 15-ին անց է կացնելու երկրորդ քվեարկությունը՝ հաստատելու համար հավելյալ 51 միլիարդ դոլարի չափով օժանդակություն հատկացնելու առաջարկը։


Հինգշաբթի օրը երդում տված նոր Կոնգրեսը եկող շաբաթների ընթացքում քննարկումներ է սկսելու երկրի աճող պարտքին, ներգաղթին ու զենքի վաճառքին վերաբերող հարցերի շուրջ։


XS
SM
MD
LG