Մատչելի հղումներ

Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի նկատմամբ ներկայացվել են կեղծումներ իրականացնելու եւ վստահությունը ոտնահարելու մասին պաշտոնապես մեղադրանքներ։

Արդարադատության նախարարությունը մեղադրանքները ներկայացրել է Երուսաղեմի դատարաններից մեկում կիրակի օրը։

Նախարարության պաշտոնատար անձինք ասում են, թե մեղադրանքները հիմնված են Լիբերմանի նկատմամբ սկսված հետաքննության մանրամասներները նրան հաղորդած մի դիվանագետի պաշտոնը Լիբերմանի կողմից բարձրացվելու փաստի վրա։
Լիբերմանն անցնող ամսվա սկզբին ներկայացրեց հրաժարական, երբ հայտնի դարձավ իր դեմ նախապատրաստվող մեղադրանքների մասին։ Լիբերմանն առայժմ հերքում է բոլոր մեղադրանքները։

Նա սակայն շարունակում է մնալ հիմնականում ռուսախոս հրեաների Յիսրայել Բեյթենու, թարգմանաբար՝ Իսրայելը մեր հայրենիքն է կուսակցության առաջնորդը։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ այս կուսակցությունը մտել էր վարչապետ Բենյամին Նեթանյահուի Լիկուդ կուսակցության հետ նույն կոալիցիայի մեջ։

XS
SM
MD
LG