Մատչելի հղումներ

Youtube-ում մեկ միլիարդ անգամ դիտել են կորեացի երգչի կատարումը


Հարավային Կորեայի փոփ երգիչ Փսին եւ նրա "Gangnam Style" տեսահոլովակը պատմության մեջ արձանագրեցին առաջին դեպքը, երբ որեւէ տեսագրություն Youtube ինտերնետային էջում դիտում է մեկ միլիարդ մարդ։

Տեսագրությունը, հուլիս ամսին Youtube-ում վերբեռնելուց հետո, դիտողների թիվը շարունակ աճելով, անցած ուրբաթ օրն անցել է մեկ միլիարդի ցուցանիշը։
Ռեփ երգերի կատարող Փսին երգում է կորեերեն լեզվով՝ պարելիս կատարում անտեսանելի ձի վարելու շարժումներ։ Ի դեպ, 34-ամյա երգիչը կորեացի առաջին փոփ կատարողն է, որը հաջողություններ է գրանցել նաեւ ԱՄՆ-ում։
Նոյեմբեր ամսին նա արժանացավ MTV Եվրոպայի մրցանակին։

՝՝Rolling Stone՛՛ ամսագիրը նրա "Gangnam Style" երգը դասել է 2Օ12 թվականի 5Օ լավագույն երգերի 25-րդ տեղում։
Նրա համբավն անցյալ ամիս նկատելիորեն ընկավ ԱՄՆ-ում, երբ պարզվեց, որ մեկ տասնամյակ առաջ հանդես է եկել հակաամերիկյան տեսակետներով։ Սակայն դրա համար նա ներողություն է խնդրել, որից հետո՝ մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու նրա ընտանիքի մասնակցությամբ անցկացված ՝՝Սուրբ Ծնունդը Վաշինգտոնում՛՛ գալա համերգին։

XS
SM
MD
LG