Մատչելի հղումներ

Եգիպտոսում շաբաթ օրը սկսվեց սահմանադրական հանրաքվեի երկրորդ ու վերջին փուլը։
Անցյալ շաբաթ անցկացված առաջին փուլի ոչ պաշտոնական տվյալներով նախագահ Մորսիի կողմից ներկայացված եւ նրա Մահմեդական եղբայրություն շարժման աջակցությունը ստացած փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 57 տոկոսը։

Եգիպտոսի ազատական, աշխարհիկ ու քրիստոնյա ընդդիմությունը կարծում է, որ նոր փոփոխությունները կվերացնեն քաղաքացիական ազատությունները, քանի որ դրանք նախատեսում են մահմեդական օրենքների դերի բարձրացում եւ անտեսում կանանց իրավունքները։
Մորսիի ներկայացված առաջարկները հաստատվել էին հիմնականում մահմեդական անդամներ ունեցող հանձնաժողովի կողմից այն բանից հետո, երբ որպես բողոք, քննարկումների դահլիճից դուրս էին եկել ազատական ու քրիստոնյան անդամները։

XS
SM
MD
LG