Մատչելի հղումներ

Մերձավոր Արեւելքի շուրջ բողոքի ալիք՝ եվրոապական երկրներում


europe palestine
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:42 0:00

Իսրայելա-պաղեստինյան նոր բախումները բողոքի մեծ ալիք են բարձրացրել եվրոպական երկրների մի շարք քաղաքներում։

Փարիզում հարյուրավոր ցուցարարներ կիրակի օրը պահանջում էին, որ Իսրայելը դադարեցնի բռնությունները եւ ՝՝հեռու մնա պաղեստինյան քաղաքական հարցերից՛՛։
Ֆրանսիա-Պաղեստին համերաշխություն կազմակերպությունից Թուֆիկ Թահանիի կարծիքով, ՝՝Իսրայելում մոտակա ընտրությունների պատճառով են այս երկրի իշխանությունները դիմում նման քայլի, քանի որ գիտեն, որ ծայրահեղ աջթեւային իրենց դաշինքը կանգնած է վտանգի տակ։ Այժմ այս քայլով նրանք փորձում են վստահեցնել ընտրողներին, որ միայն իրենք կարող են ճնշել պաղեստինցիներին՛՛։

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ցուցարարները հավաքվել էին խորհրդարանի շենքի առջեւ՝ պահանջելով, որ միջազգային համայնքը դատապարտի պաղեստինցիների հրամանատարներից Ահմեդ ալ Ջաաբարիի սպանությունից հետո սկսված բռնությունները։ Նրա սպանությունից հետո պաղեստինցիները սկսել էին հրթիռներ արձակել դեպի Իսրայել, իսկ հրեաները՝ դեպի Գազայի գոտի։

՝՝Այս բռնությունները դադարեցնելու միակ ուղին պաղեստինյան անկախ պետության ճանաչումն է՛՛, հայտարարում էին ելույթ ունեցողները եւ հավատում, որ ՝՝Իտալիայի նախագահը, ինչպես նաեւ ՄԱԿ-ը կգնան այդ քայլին եւ կդադարեցնեն Իսրայելի բանակին ցուցաբերվող աջակցությունը՛՛։
Լոնդոնում Իսրաեյելի դեսպանատան առջեւ բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանության միջեւ։

XS
SM
MD
LG