Մատչելի հղումներ

Ֆրանսիայում Սիրիան ներկայացնում է ընդդիմությունից ընտրված դեսպանը


Օլանդն ու Մախուզը՝ նախագահական պալատի մոտ
Օլանդն ու Մախուզը՝ նախագահական պալատի մոտ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Սիրիայի ընդդիմության նոր ղեկավարը հայտարարեցին Ֆրանսիայում Սիրիայի նոր դեսպան նշանակելու ծրագրերի մասին։ Այս անսպասելի հայտարարությամբ հայտարարություն հրապարակվեց Ֆրանսիայի նախագահական պալատում Օլանդի եւ Սիրիայի ընդդիմության ղեկավար Մոազ ալ Խաթիբի միջեւ շաբաթ օրն անցկացված հանդիպումից հետո։ Ֆրանսիան արեւմտյան դեռեւս միակ երկիրն է, որը Սիրիայի ընդդիմադիր դաշինքին ճանաչել է որպես այդ երկրի օրինական կառավարություն։

Ալ Խաթիբն ասել է, թե դեսպանի պատասխանատվությունը դրվելու է Մունզիր Մախուսի վրա, որը նրա խոսքերով, ՝՝առաջինն է Սիրիայում խոսել ազատության մասին՛՛։

Մախուսն ունի դոկտորական 4 աստիճան։ Նա մահմեդական ալավիտ է, ինչպես երկրի ներկա նախագահ Բաշար ալ Ասադը։ Նոր դեսպանորդն արդեն Փարիզում է։

Սպասվում էր, որ Ֆրանսիան կհամաձայնվի ընդդիմության ներկայացուցիչներից մեկին հաստատել դեսպանի պաշտոնում, սակայն զարմանալի էր, որ այն կատարվեց Սիրիայի ժամանակավոր կառավարության հաստատումը։

Ալ Խաթիբն ու դաշինքի երկու փոխնախագահները Լոնդոնում ուրբաթ օրը հանդիպում էին ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի ու Քաթարի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հիմնականում Սիրիայի նկատմամբ բեռնարգելքը վերացնելու հարցը։

XS
SM
MD
LG