Մատչելի հղումներ

Նոյեմբերի 11-ին ԱՄՆ-ում նշվում է բոլոր պատերազմների մասնակիցների օրը։ Անցյալ տարի դեկտեմբեր ամսին Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից ի վեր սա Վետերանների առաջին օրն է ԱՄՆ-ում։ Այս տոնն, Ամերիկայում ամեն տարի նշելով, հարգում են նախ եւ առաջ Երկրորդ աշխարհամարտի մասնակից այսօր կենդանի մնացած աստիճանաբար նվազող մասնակիցներին։

Այդ օրը երկրի նախագահը ծաղկեպսակ է դնում Արլինգթոնի գերեզմանատանը։

Վետերանների օրն ԱՄՆ-ում սկսել են նշել 1919 թվականից ի վեր՝ Գերմանիայի եւ Դաշնակից ուժերի միջեւ կնքված հրադարարից մեկ տարի առաջ՝ տարվա 11-րդ ամսվա, 11-րդ օրվա ժամը 11-ին։
Մեծ Բրիտանիայում զոհերի հիշատակի արարողությունը նույնպես անցկացվեց կիրակի օրը։ Այն այստեղ կոչվում է Հիշատակի օր, երբ ժամը 11-ին ամբողջ երկրում հայտարարվում է լռության րոպե։

XS
SM
MD
LG