Մատչելի հղումներ

Իսրայելի ուժերը նախազգուշական կրակ են արձակել դեպի Սիրիայի տարածք, երբ Սիրայի բանակային եւ ապստամբ ուժերի միջեւ ընթացող մարտերի ընթացքում կրակ է արձակվել Իսրայելի Գոլանի բարձունքների ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելյան պահակակետի մոտ է ընկել Սիրիայից արձակված ականանետային մի արկ, որից հետո իսրայելյան բանակի զինվորականներն արձակել են նախազգուշական կրակ։

Նույն հայտարարությամբ տեղեկացվում է նաեւ, որ բանակը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի տեղական ուժերի միջոցով՝ նախազգուշացնելով, որ ՝՝Սիրիայից դեպի Իսրայել ռմբակոծությունները չեն հանդուրժվի եւ կստանան պատասխան ամենայն խստությամբ՛՛։
Իսրայելի հանրային ռադիոն տեղեկացնում է, որ այս դեպքը 1973 թվականին երկու երկրների միջեւ ընթացող պատերազմից հետո նման առաջին միջադեպն է։

XS
SM
MD
LG