Մատչելի հղումներ

Թուրքիայում կորածանվել է ռազմական ուղղթիռ


Թուրքիայում կործանվել է ռազմական մի ուղղաթիռ, ինչի արդյունքում 17 զինվորական է զոհվել։ Սիիրթ գավառի կառավարիչ Ահմեթ Այդինի խոսքերով, ՝՝Սիկորսկի՛՛ մակնիշի ուղղթիռը եղանակային վատ պայմանների պատճառով ընկել է այս գավառի Փեռվանիի շրջանի լեռներում։ Այն ուղղություն էր վերցրել դեպի քրդական տարածքներ՝ ունենալով ապստամբ քրդերի դիրքերին հարվածելու առաքելություն։ Ուղղաթռում գտնվող անձանցից ոչ մեկը չի փրկվել։

Սկսվել է հետաքննություն։

XS
SM
MD
LG